Բիլի Այլիշը բաժանվել է իր 30-ամյա ընտրյալից․ ո՞րն է պատճառը
ԺամանցՕրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Բիլի Այլիշը բաժանվել է իր 30-ամյա ընտրյալից՝ Մեթյու Թայլեր Վորսոնից: Այս մասին հայտնում են PEOPLETALK-ի աղբյուրները` նշելով, որ տղան իր էջում հաստատել է այս տեղեկությունը` գրելով. «Հարաբերությունները ավարտվում են, այդպես էլ է պատահում»։
Բիլի Այլիշի երկրպագուները հասցրել էին տեղեկություններ տարածել այն մասին, որ բաժանումը տեղի է ունեցել Մեթյույի բազմապիսի դավաճանությունների հետևանքով, սակայն տղան ժխտել է այդ տեղեկատվությունները և խնդրել, որ երկրպագուները չխառնվեն իրենց անձնական կյանքին։
Հիշեցնենք, որ Բիլի Այլիշը Մեթյույի հետ հարաբերությունների մեջ է դեռ 2020 թվականից, սակայն երբեք չի հանրայնացրել և չի հայտնվել որևէ երեկույթի իր ընտյալի հետ: Բիլի Այլիշը դեռևս չի մեկնաբանել իրենց բաժանումը։