Էդմոն Մարուքյանը մասնակցում է Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին
Քաղաքական
ԼՀԿ առաջնորդ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․
«Մասնակցում եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին (ALDE Congress 2022) Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: Այստեղ են ԵՄ հանձնաժողովի և պառլամենտի անդամներ, եվրոպական քաղաքական ուժերի ղեկավարներ։ Համաժողովի օրակարգում Դաշինքի նոր նախագահի ընտրության հարցն է, ինչպես նաև համաեվրոպական նշանակության հարցեր:
Բնականաբար, օրակարգը ծանրաբեռնված է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա հետևանքների մասին քննարկումներով, իսկ իմ պարագայում, օրակարգում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա գործընթացի մարտահրավերներն ու հայկական կողմի ջանքերի և մոտեցումների ներկայացումը եվրոպացի մեր գործընկերներին»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ