Հնդկաստանում առաջին անգամ աղջիկն ինքն իր հետ է ամուսնանալու
Այլ
Հնդկաստանի 24-ամյա բնակչուհի Քշամա Բինդուն պատրաստվում է ամուսնանալ ինքն իր հետ։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 11-ին։ Հարավասիական հանրապետությունում առաջին անգամ կգրանցվի ինքն իր հետ ամուսնանալու դեպք:
«Ես երբեք չեմ ցանկացել ամուսնանալ, բայց երազում էի հարսնացու դառնալ, ուստի որոշեցի ինքս ինձ հետ ամուսնանալ»,- նշել է աղջիկը։
Նա խոստովանել է, որ շատ ուրախ կլիներ մյուս կանանց ինքնասիրության օրինակ ցույց տալ։ Քշաման ապագա հարսանիքն անվանել է «սեփական ես-ն ընդունելու ակտ»:
Հնդկուհին հինգ երդում է կազմել, որոնք կանի տոնակատարության ժամանակ։ Նա նախատեսում է իր մեղրամիսը նշել Գոայում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է