Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) 

Կոտայքում Ռոմանոսի եղբոր արկածները շարունակվում են․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի Ջրօգտագործողների ընկերությունում կրքերը չեն հանդարտվում։ Մենք գրել էինք, որ մեկ ամիս առաջ ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն է տեղի ունեցել: Ձայների գերակշռությամբ ԺՊ է ընտրվել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը:

Գրել էինք նաեւ, որ ընտրության օրը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով այդ նույն ընկերությունում՝ ՋՕԸ-ում, աշխատում է որպես վերահսկողության պետի տեղակալ, ամեն կերպ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, որպեսզի իր թեկնածուին անցկացնի, սակայն չի հաջողվել:

Արդյունքում՝ Պետրոսյանները թույլ չեն տալիս, որ Հակոբյանն անցնի իր պարտականությունների կատարմանը․ մինչ օրս «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատանքը պարալիզացված է՝ փակ է տնօրենի աշխատասենյակը, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Նախկին տնօրեն Աբրոյանը, Պետրոսյանի հովանավորությամբ, չի հանձնում կնիքն ու աշխատասենյակը։

Գոռ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի քննություն սկսեն այս դեպքերի հետ կապված, եւ նրա դիմումի համաձայն՝ քրեական գործ է հարուցվել։ «2 օր առաջ, որպես լիազորված անձ, ներկայացել եմ Կոտայքի ՋՕԸ, եւ արձանագրություն ենք կազմել: Աբրոյանին ասացինք, որ ընդունում-հանձնում անի: Աբրոյանը հրաժարվեց՝ ասելով, որ պետռեգիստրով դեռ ինքն է տնօրենը: Մենք ներկայացրել ենք, որ Աբրոյանն ինքնիրավչություն է կատարում՝ հրաժարվում է ընդունումհանձնում անել:

ՋՕԸ-ում ամբողջ աշխատանքը խաթարվել է, աշխատակիցների կեսը գնում է աշխատանքի՝ աշխատավարձ չի ստանում, քանի որ տնօրեն չկա, տնօրենի ԺՊին էլ հնարավորություն չեն տալիս աշխատելու: Իր լիազորություններն է չարաշահել նաեւ վարչխորհրդի նախագահը, ով պարտավոր է կատարել իր պարտականությունները:

Վարչխորհրդի անդամները լիազորել են նախագահին, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի Գոռ Հակոբյանի հետ եւ աշխատանքից ազատի Աբրոյանին: Դա չի արվել: Ջրօգտագործողն ո՞ւմ դիմի, որպեսզի ջուր ստանա, եթե այդտեղ խնդիր կա: Առաջնահերթ խնդիրն այն է, որ 2 ամիս է՝ հիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել, երկրորդ՝ արդեն ոռոգման սեզոնն է, մարդիկ ջուր պետք է ստանան, որպեսզի իրենց բերքը չփչանա: Եվ վերջապես, մենք գործ ունենք պետական հիմնարկի հետ, մարդիկ լսում են, որ պետության մեջ մի պետական հիմնարկ չի աշխատում՝ աշխատակիցների անբարեխղճության արդյունքում, հեղինակազրկվում է ամեն ինչը:

Վերջապես պաշտոնատար անձինք, ովքեր, մեր պատկերացումով, լիազորությունները չարաշահել են եւ ինքնիրավչություն են կատարել, պետք է ենթակրվեն պատասխանատվության: Վերջիվերջո, օրենքի երկիր ենք մենք դառնում, իսկ օրինականության սկզբունքն ի՞նչ է ասում․ որ օրենքի առջեւ բոլորը հավասար են: Այստեղ մարդիկ փորձում են վեր դասել իրենց օրենքից, մեր պատկերացմամբ՝ դա սխալ է: Դրա համար էլ դիմել ենք ոստիկանություն, եւ քրեական գործ է հարուցվել, եթե չեմ սխալվում՝ Քրեական օրենսգրքի 322 հոդվածով՝ ինքնիրավչություն։ Բայց ես պնդում եմ, որ 308 հոդվածի հատկանիշ էլ կա այստեղ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Թող քննություն անեն, պարզեն իրականությունը, եթե մեղավոր անձինք էլ կան, թող ենթարկվեն պատասխանատվության»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը:

Կոտայքի ՋՕԸ-ի վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանը, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է, հարուցված քրեական գործի շրջանակում չցանկացավ մեզ հետ խոսել. «Ես ամեն բան ասել եմ հետաքննիչին, կարող եք այնտեղից հետաքրքրվել, իմանալ»: Խնդրեցինք՝ եթե Ձեզ համար դժվար չէ, մեզ եւս ասեք այն ամենը, ինչը քննիչին եք ասել։ «Հիմա աշխատանքի վայրում եմ եւ խիստ զբաղված եմ: Ես գտնում եմ, որ ես շարժվել եմ օրենքով սահմանված կարգով եւ որեւէ լիազորություն չեմ չարաշահել։ Կներեք ինձ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ
Ամենադիտված