Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսիններ են հոսպիտալացվել
Արտակարգ Պատահար
Հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմանում Արարատի մարզի բնակիչը՝ 53-ամյա Յուրիկ Բ․-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Յուրիկ Բ․-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Վարսենիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ վիրավորներն ամուսիններ են։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ