«120 հազարից 15 հազար բնակիչ մնացել է Սևերոդոնեցկում». Գայդայ
Աշխարհ
Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Սևերոդոնեցկում ապրում էր մոտ 120 հազար մարդ, իսկ այժմ քաղաքում մնացել է մոտ 15 հազար մարդ, ասել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերխի Գայդայը։
«Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն ցանկացել մեկնել որևէ երկիր, իսկ հիմա դա հիմնականում անհնար է»,- ասաց նա։
Նաև, ըստ նրա, ռուսական բանակը ոչնչացնում է բազմաթիվ բնակելի շենքեր քաղաքում. այսպես են ռուս զինվորականներն ապահովում իրենց առաջխաղացումն ու դիրքերը քաղաքում։ Ըստ Գայդայի՝ ՌԴ զորքերի ամենօրյա կորուստները Սևերոդոնեցկում «տասնյակներ» են։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)