Zara-ն Թուրքիայում քննադատության է ենթարկվել «հացի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար
Ժամանց
Իսպանական Zara ապրանքանիշը Թուրքիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում նոր գովազդային արշավից հետո։ Լուսանկարներում ապրանքանիշի կոշիկները հացի վրա են։
Թուրքական լրատվամիջոցներն ու բլոգերները քննադատել են ապրանքանիշը՝ գովազդային արշավում հացի նկատմամբ անհարգալից վերաբերմունք տեսնելով։ Սոցցանցերում տարածվել է #zarahaddinibil (Զառա, իմացիր՝ երբ կանգ առնել) հեշթեգը։
Zara-ի գովազդային արշավի այլ հակառակորդներ բրենդին մեղադրել են սովահար մարդկանց հանդեպ անխիղճ վերաբերմունքի մեջ:
Մինչ աշխարհում միլիոնավոր մարդիկ մի կտոր հացի կարիք ունեն, մեռնում են սովից ու աղքատությունից, եվրոպական Zara ապրանքանիշը գովազդային նպատակներով հացն օգտագործում է՝ որպես կոշիկի տակդիր։ Դա անհարգալից և անբարոյական վերաբերմունք է»,֊գրել է օգտատերերից մեկը։
Սկանդալից հետո ապրանքանիշը հեռացրել է լուսանկարներն իր կայքից, սակայն պաշտոնական ներողություն չի խնդրել։ Օգտատերերը կոչ են արել բոյկոտել Zara-ն և պահանջել փակել ապրանքանիշի խանութները երկրում։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում Zara ապրանքանիշը դադարեցրել է իր աշխատանքը գարնանը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության հետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրանքանիշի արտադրանքը կարելի է ձեռք բերել Wildberries-ում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է