Սյունիքի մարզում 18-ամյա վարորդը Mitsubishi Pajero io-ով հայտնվել է ձորում. կա 2 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչյա Ս.-ն, նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արսեն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է