Ուկրաինան ինքնուրույն կորոշի՝ երբ և ինչ պայմաններում կավարտի պատերազմը․ Մակրոն
Աշխարհ
Ուկրաինան ինքնուրույն կորոշի՝ երբ եւ ինչ պայմաններում ավարտի պատերազմը։ Այս մասին Կիեւում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,գրում է Ukrinform-ը։
«Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան կարողանա ընտրել իր ճակատագիրը։ Եվ հենց Ուկրաինան է որոշելու, թե որ պահին կդադարեցնի պատերազմը, որ պահին կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Մակրոնը։
Հունիսի 16-ին Ուկրաինայում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)