Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորման Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկա Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառել 

Գագիկ Ջհանգիրյանը՝ հրաժարական տալու մասին

Քաղաքական

Ձայնագրությունից անմիջապես հետո կարծիք կար, որ Դուք հրաժարական կտաք․ Հ1-ի եթերում պատասխանելով Պետրոս Ղազարյանի դիտարկմանը` ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ասաց․ «Ես իմ կյանքում երեք անգամ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոններից. մեկը 1997 թվականին Արդարադատության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը 2000 թվականին եղել եմ Զինվորական դատախազը, դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ եւ հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, եւ երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարա, միացել եմ համաժողովրդական շարժմանը` հասկանալով, որ հաջորդ իսկ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Երբեք որեւէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»։

Հարցին՝ արդյո՞ք իր կողմից արված որոշ հայտարարություններ չեն ստվերում դատական համակարգում արվող բարեփոխումները, Ջհանգիրյան արձագանքեց. «Ուզում եմ՝ հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ, դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր, հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը եւ այդ բոլոր մեղադրյալներին երբ տանում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու համար դատարաններ, հիշում եք նաեւ Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց՝ եկել է ժամանակը, որ դուք ապացուցեք եւ այլն։ Կարծես թե բոլոր մեղադրյալներն ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց։ Ավելին, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին։ Պատահական չէ, որ այդ գործերով ընդամենը երկու կամ երեք մարդ է ենթարկվում քրեական պատասխանատվության»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը կազմակերպել է Ռուբեն Վարդազարյանը, Ջհանգիրյանն ասաց. «Ես այդպիսի բան չասեցի, ես նկարագրում եմ իրավիճակը, երբ ես համաձայնություն եմ տվել, եկել եմ եւ ԱԺ-ն ինձ ընտրել է ԲԴԽ անդամ։ Հիշում եք այդ ժամանակ հասարակական-քաղաքական գործիչների գնահատականները դատական իշխանության մասին։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ մեր ամբողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ։ Դա կատարվում էր ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում, նա երբեք դրան դեմ չի արտահայտվել»։

Ջհանգիրյանը պնդեց՝ ինքն էր իր առաջ խնդիր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի. «Պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների»։

Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասաց. «Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեեւ ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչեւ իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ եւ այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։

Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է», եւ այն դիտարկումներին՝ այդպիսով պարզ է դառնում, որ գործադիրի թելադրանքներն է կատարում ինքը, Ջհանգիրյանն արձագանքեց. ««Վզիս դրածը» կոպիտ ասած՝ «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկն ինձ պարտադրել է»։

Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել։ Ինչպես եւ ենթադրվում էր, խորհուրդը ամենախիստ պատասխանատվության միջոցը կիրառեց Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։

Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
Ամենադիտված