Ռամզան Կադիրովը կեղծ է անվանել ուկրաինական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը
ԱշխարհՌամզան Կադիրովը կեղծ է անվանել ուկրաինական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե իբր չեչեն մարտիկները ավերել են Սևերոդոնեցկի մզկիթը։
Նա նշել է, որ նույնիսկ լցոնման մեջ օգտագործված լուսանկարն արվել է այլ վայրում, և հրապարակման հեղինակներին խորհուրդ է տվել գոնե մի փոքր հետաքրքրվել օպերատիվ տեղեկություններով։
«Լուսանկարն, ի դեպ, արվել է Զոլոտե գյուղում, և այն պատկերում է ուկրաինական ժամանակավոր շտաբի նկուղից դուրս բերված թշնամու պահոցը։ Այս մասին հրապարակումը եղել է իմ ալիքում հունիսի 24-ին, որտեղ հիանալի տեսանելի են այդ նույն արկղերը՝ պատյաններով։ Փաստն այն է, որ սա մզկիթի բակ չէ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։