«Մեզ այլևս կին չեն ասում, այլ կոչում են դաշտանավորներ կամ հեշտոցներով մարդիկ». Բեթ Միդլեր
ԱշխարհԴերասանուհի Բեթ Միդլերը, ով հայտնի է «Hocus Pocus» ֆիլմով, քննադատության է արժանացել համացանցում և մեղադրվել տրանսֆոբիայի մեջ։
Ամեն ինչ այն գրառման պատճառով, որը նա գրել է ԱՄՆ-ում աբորտի երաշխավորված իրավունքի վերացման մասով։
«Աշխարհի կանայք արդեն զրկված են մարմինների, կյանքի, նույնիսկ անունների իրավունքից։ Մեզ այլևս կին չեն ասում, այլ կոչում են «ծննդաբերներ», «դաշտանավորներ», «հեշտոցներով մարդիկ»։ Թույլ մի տվեք, որ ձեզ ջնջեն, բոլորը, ովքեր ապրում են երկրի վրա, պարտական են ձեզ»,- գրել է դերասանուհին։
Տրանսգենդերների կողմնակիցները մեկնաբանություններում մեղադրել են Միդլերին «տղամարդկանց ծննդաբերելու իրավունքը մերժելու» և «վերածննդի տերմինաբանությունը սխալ օգտագործելու» մեջ։ Դրանից հետո դերասանուհին նշել է, որ «ոչինչ չունի ներառականության դեմ»։