Սոլովյովը նշել է, թե որ ուկրաինական տարածքներն են հետաքրքրում Ռուսաստանին
ԱշխարհՌուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է կոնկրետ ուկրաինական տարածքները, որոնք հետաքրքրում են Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է «Դիվոգլյադ»-ը։
Իտալացի հեռուստահաղորդավարի հետ զրույցում Սոլովյովը հայտարարել է, որ ռուսական բանակը մտադիր է հասնել Մերձդնեստր։
«Մերձդնեստր, ավելի ճիշտ»,- ասել է Սոլովյովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կոնկրետ ուր է նախատեսում հասնել ռուսական բանակը։
Հստակեցնելով` լրագրողը Սոլովյովին ցույց է տվել Օդեսայի շրջանը քարտեզի վրա և հարցրել, ինչին Սոլովյովը դրական է պատասխանել՝ «Այո, Մերձդնեստրին»։
Իտալացի հեռուստահաղորդավարը չի կարողացել զսպել էմոցիաները և բավականին կոպիտ կերպով է մեկնաբանել իր լսածը. «Մերձդնեստրի՞ն... Տե՛ր, Դոնբասը դրա հետ կապ չունի։ Դոնբասը պարզապես պատրվակ է։ Ուզում եք Ուկրաինայի կեսը և ամբողջությամբ խլել Սև ծովը։ Դուք կարծում եք, որ Ուկրաինան թույլ կտա՞ նման բան: Կարծո՞ւմ եք, որ մենք՝ իտալացիներս, եվրոպացիները, ՆԱՏՕ-ի անդամները կարո՞ղ ենք թույլ տալ նման իրավիճակ, դա անհնար է»,- ասել է նա։