Ճապոնիայի վարչապետը մահամերձ է. ո՞վ է հարձակում գործել և ինչու
ԱշխարհՃապոնիայի վարչապետի՝ Սինձո Աբեի դեմ մահափորձի մեջ կասկածվողը Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստի է։
Սինձո Աբեն կյանքի նշաններ ցույց չի տալիս, հայտնում է Kyodo գործակալությունը։
Միաժամանակ NHK-ն հայտնում է, որ նախկին վարչապետին արյան փոխներարկում են անում, իրավիճակը «տագնապալի» է։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Աբեն մահափորձից անմիջապես հետո գիտակցության մեջ է եղել, սակայն տեղափոխման ժամանակ նրա վիճակը ծանր է դարձել։
Աբեի վրա կրակողն արդեն տվել է իր առաջին ցուցմունքը՝ նա ասել է, որ դժգոհ է քաղաքական գործչից։