Իշխանությունները պայմանավորվել են ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ. Քոչարյան
Բլոգոսֆերա
Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիություն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։
Շատ երկար պետք չէ մտածել, որպեսզի հասկանալ, որ իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում.
1. Շարքային շանտաժ է, որպեսզի ընդդիմադիրները վերադառնան ԱԺ
2. Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիություն»
3. Իշխանությունը գնում է դեպի նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Չորրորդ տարբերակ չկա
Իսկ թե վերոնշյալ երեք տարբերակներից որն իրականություն կդառնա, կտեսնենք մոտ ապագայում»,- գրել է Կարեն Քոչարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)