Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱշխարհԿանադայի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական նավթագազային և արդյունաբերական հատվածների դեմ՝ ընդլայնելով նախկինում սահմանված սահմանափակումները՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։
«2022 թվականի հուլիսի 14-ին Կանադան փոփոխեց Ռուսաստանի համար հատուկ տնտեսական միջոցառումների կանոնակարգը՝ արգելելով երկու արտադրական ծառայությունների մատուցումը ռուսական նավթի, գազի, քիմիական և արդյունաբերական արդյունաբերություններին»,- ասվում է Կանադայի ԱԳՆ կայքում։
Մասնավորապես՝ Կանադայի քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է ռուսական կողմին ծառայություններ մատուցել՝ կապված մետաղական արտադրանքի, համակարգչային տեխնիկայի, տրանսպորտային միջոցների և այլ սարքավորումների արտադրության հետ։
Կանադական ընկերությունները 60 օր ունեն գործող պայմանագրերը ավարտելու համար: