Իսպանիայում շոգի պատճառով երկու օրում 43 մարդ Է մահացել
Աշխարհ
Իսպանիայում շոգը երկու օրում 43 մարդու մահվան պատճառ Է դարձել, հայտնում Է Telecinco հեռուստաալիքը: Ինչպես հայտնում Է Antena 3 հեռուստաալիքը, մեծամասնությունը 75 տարեկանից բարձր անձինք են: Հունիսին թագավորությունում արձանագրվել Է 829 մահ ՝ կապված շոգ եղանակի հետ, հուլիսին՝ 111: Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը տարածաշրջանների մեծ մասում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ դեղին (վտանգ) եւ նարանջագույն (մեծ վտանգ): Բացի դանից, մի շարք նահանգներում տագնապի մակարդակը հասցվել Է մինչև ամենաբարձր՝ կարմիր մակարդակի (արտակարգ վտանգ): Օդի ջերմաստիճանը կարող Է հասնել գրեթե 45 աստիճանի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու