Ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ համաքաղաքացիներին պտուտակահանով վնասվածքներ է պատճառել
Արտակարգ Պատահար
Հուլիսի 13-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)