Քաղաքացիները դատարանի շենքի դիմաց ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի
Քաղաքական
«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին եւ մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։
Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր կային։ Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)