Արմավիր Volkswagen Golf-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ժամը 17։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները պայքարել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար