Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էր
Սպորտ
Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է «Անդորրայի» դեմ խաղի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի հանդիպման վերջին րոպեներին։ Գնդակի համար պայքարի ընթացքում Դե Միգելը բախվել է «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյի հետ, որի հարվածը դիպել է ֆուտբոլիստի կրծքավանդակին։
Բախումից հետո 30-ամյա ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Դե Միգելը մահացել է նոյեմբերի 3-ի առավոտյան՝ ժամը 08։00-ին։
«Տեներիֆե» ակումբը ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին, մտերիմներին և երկրպագուներին՝ նշելով, որ այս ողբերգական լուրը մեծ ցավ է պատճառել ամբողջ ակումբին։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար