Ամերիկուհին ցանկացել է վրեժ լուծել ընկերոջից, սակայն սխալ տուն է հրդեհել
ԱյլԱՄՆ-ում կինը ցանկացել է վրեժխնդիր լինել ընկերոջից, սակայն սխալ տուն է վառել, գրում է New York Post-ը։
Վաղ առավոտյան Քրիստի Ջոնսը գնացել է ուրիշի տուն և հրկիզել այն։ Նրան նկատել են բնակիչների հարեւանները, որոնք ահազանգել են։ Տանտիրոջը հաջողվել է դուրս վազել փողոց և հանգցնել կրակը, մինչև այն կտարածվեր շքամուտքում դրված գազի բալոնների վրա։
Ըստ ականատեսների՝ կինը մեքենայով շտապել է հեռանալ հանցագործության վայրից՝ վրարեթի ենթարկելով տան տիրոջը։ Ոստիկանության տվյալներով՝ Քրիստիի նախկին ընկերն ապրել է նույն տարածքում։ Հավանաբար, ամերիկուհին ցանկացել է վրեժխնդիր լինել նրանից, բայց հասցեները խառնել է:
Ջոնսի գործողությունների վնասը գնահատվում է 20 հազար դոլար։ Այս պահին նա գտնվում է կալանքի տակ և սպասում է դատարանի որոշմանը։