Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալ Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Սա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեց Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը Արևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) Անկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին Ռուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձը Մարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունը Սամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. Վարդևանյան 

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ կարևոր ու նաև ինչ-որ առումով «ինքնախոստովանական» հայտարարություն արեց: Նա, ըստ էության, հաստատեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հատկապես «Մայր օրենքի» նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը ջնջելը թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջն է: Ավելին, դա Ալիևի պահանջ-նախապայմաններից մեկն է «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Եվ էլի. Փաշինյանը հայտարարեց, որ հանուն այդ «սահմանադրական փոփոխության» ընդունման՝ իշխանությունը պետք է «հանրային ճնշում» գեներացնի ընդդիմության դեմ:

Առհասարակ, Փաշինյանը երեկ ԱԺ գնացել էր հռչակված այլ օրակարգով, այն է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելու: Բայց հիմնականը, ինչի մասին խոսեց, ալիևյան «սահմանադրությունը» ամեն գնով ընդունել պարտադրելն էր:

Բայց նախ՝ նա բանն այնպես ներկայացրեց, թե ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք նոր Սահմանադրության ընդունումը երաշխավորում է համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղության հաստատումը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Եթե Հայաստանի իշխող մեծամասնությունն այդ հարցին տա հստակ դրական պատասխան և համոզիչ կերպով պատասխանի նաև դրանից բխող հարցերին, ապա թույլ տվեք իմ համոզմունքն արտահայտել. եթե նման դրական պատասխանների առկայության պայմաններում մենք սկսենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգնա ընտրատեղամասեր և «կողմ» կքվեարկի դրան։ Եթե մենք ստանանք դրական պատասխաններ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այդ դեպքում ընդդիմության նկատմամբ, անկասկած, կսկսի հանրային ճնշում ձևավորվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»:

Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է թե՛ բազմաշերտ մանիպուլ յացիայի, թե՛ պարունակած շանտաժի և սպառնալիքի, թե՛ նաև որոշակի մերկացումների առումով: Հնարավոր է՝ սա ավելի հանգամանալի դիտարկման նյութ է, բայց արժե հակիրճ արտածել մի քանի հիմնական հետևություն կամ հարց:

 Առաջին. եթե Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքական հարց է ու փոխկապակցված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների, առավել ևս՝ Ալիևի պահանջների հետ, ինչի մասին բազմիցս ՔՊ ղեկավարները հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել, ապա ի՞նչ կապ ունի խաղաղությանը կողմ կամ դեմ լինելը: Այսինքն, Փաշինյանը հաստատում է, որ «սահմանադրական բարեփոխումը» բացառապես թշնամական Ադրբեջանի պահանջն ու պարտադրանքն է:

Բացի փաստացի խոստովանությունից, սա նաև առանցքային մանիպուլ յացիան է Փաշինյանի հայտարարության կառուցվածքում: Այսինքն, նա այնպես է կառուցում մանիպուլ յատիվ դատողությունը, որ ով դեմ է «ալիևյան սահմանադրության» ընդունմանը, նա դեմ է խաղաղությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շանտաժ ու սպառնալիք: Նույն հաջողությամբ կարող են վաղն ասել, որ ով դեմ է բյուջեի նախագծին, ԹՐԻՓՓ-ին, Հայաստանից նոր տարածքներ զիջելուն, ադրբեջանական թուրքերի վերաբնակեցմանը, Ադրբեջանից ծնկաչոք ներողություն խնդրելուն (և այլն), նա դեմ է խաղաղությանը: Ավելին, կասեն՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանավարմանը, նա դեմ է խաղաղությանը:

 Բացի այն, որ արտառոց երևույթ է, երբ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար թիվ մեկ պատասխանատուն՝ օրվա իշխանությունը, Հայաստանին ու հայ ժողովրդին շարունակաբար սպառնում է պատերազմով, դեռ մի բան էլ այդ նույն իշխանությունը ուժի սպառնալիքի ճնշման տակ փորձում է հարկադրել մյուսներին, որ կայացնեն քաղաքականապես, համապետականորեն ինքնասպանվելու որոշում: Իսկ ի՞նչ է նշանակում ուրանալ Անկախության հռչակագիրը, եթե ոչ գործնականում հրաժարվել Հայաստանի Հանրապետության ստեղծման և պետական գոյության հիմքերի հիմքից:

Գանք «հանրային ճնշմանը», որով Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը, ի դեպ, ոչ առաջին անգամ: Վերջին ճեպազրույցում էլ նա անթաքույց ակնարկեց «հոկտեմբերի 2» անելու մասին: Ըստ որում, այնքան ոգևորվեց, որ շփոթեց տարեթվերը, ասաց 2019...

Իրականում խոսքը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին է, երբ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հրահրեց և կազմակերպեց իր մի քանի հազար կողմնակիցների հարձակումը ոչ քպական ԱԺ-ի վրա: Դասական քաղաքագիտական մոտեցմամբ, դա պետական հեղաշրջում էր և իշխանության յուրացում: Բայց հազիվ թե նման «մանրուքները» կարող էին կանգնեցնել փողոցային եղանակով իշխանությունը զավթած Փաշինյանին:

Եվս մեկ «հեղաշրջումային» դրսևորում եղավ 2019-ի մայիսին, երբ էլի գործադիր իշխանության և քպական «կարկառունների» ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հարձակում դատական իշխանության վրա: Պետք է հիշատակել նաև Սահմանադրական դատարանի գրավումը:

Այնպես որ, «հանրային ճնշումով» հարցեր լուծելու, ընդդիմախոսներին ճնշելու, օրենքով չնախատեսված իշխանական լիազորություններ յուրացնելու գործելակերպը նորություն չէ Փաշինյանի համար:

 Այլ հարց, որ վաղուց 2018 թվականը չէ, իսկ 8 տարվա ընթացքում անվերջ աղետներ, սարսափելի կորուստներ, ողբերգություններ ու հազարավոր մահեր բերած իշխանությունն էլ չունի այն հանրային աջակցությունը, որով ճնշի: Այստեղից էլ՝ «խաղաղությանը դեմ լինելու» հնամաշ, հանրությանն արդեն հոգնեցրած շանտաժը:

Մեծ հաշվով, ի՞նչ է ասում Փաշինյանը: Ասում է՝ շուտ արեք, համաձայնեք Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը ջնջելուն, թե չէ «հրեն, կացինը սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ...»:

Հետաքրքիր երևույթ է մեր երկրի քաղաքական դաշտը: Այստեղ կարծես շատ բան գլխիվայր է շրջված: Երկրի գլխին պատերազմներ ու աղետներ բերողը հանդես է գալիս որպես... խաղաղության ջատագով՝ սպառնալով ներքին խժդժություններով: Ընտրություններում նույնիսկ պաշտոնականով հազիվ 49 տոկոս հավաքածը խոսում է «հանրային ճնշում» գեներացնելու մասին: Ամենայն հավանականությամբ, «հանրային ճնշում» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի բացառապես իրավապահ գործիքակազմը, այլ աջակցություն նա չունի, դա է իր միակ հենարանը, ու հենց այդ հույսով էլ սպառնում է:

Կկարողանա՞ Փաշինյանը ռեպրեսիվ ճնշումները վերափոխել իբր «հանրայինի», կխթանի՞ դա ընդդիմության անվերապահ համախմբում, կտեսնենք առաջիկայում: Պարզ է մեկ բան. աշնանավարտը խոստանում է թեժ լինել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
Ամենադիտված