UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրել
Սպորտ
UFC-ի Փառքի սրահի անդամ Դոնալդ Սերոնեն կոշտ քննադատության է ենթարկել հայ մարտիկ Արման Ծառուկյանին՝ դժգոհություն հայտնելով նրա պահվածքից ինչպես մրցումների ընթացքում, այնպես էլ դրանցից դուրս։
Նոյեմբերի 29-ին Չիկագոյում կայանալիք RAF 15 մրցաշարում Ծառուկյանը կմրցի UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Պետիսի հետ։ Սկզբում Պետիսի մրցակիցը պետք է լիներ Սերոնեն, սակայն վերջինս ընտանեկան հանգամանքների պատճառով հրաժարվել է մասնակցությունից։
Սերոնեի դժգոհությունը կապված է RAF լիգայում Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպերի հետ։ Հայ մարզիկի գոտեմարտերը Յուրայա Ֆեյբերի և Դիլոն Դենիսի հետ ավարտվել են մասնակիցների միջև քաշքշուկներով։
«Նա լավ ըմբիշ է, բայց միևնույն ժամանակ՝ անիծյալ ապուշ։ Ես հաջողություն եմ մաղթել Էնթոնիին և նախազգուշացրել նրան։ Եթե իմ կամքով լիներ, հաշիվներ կմաքրեի թե՛ Արմանի, թե՛ նրա ամբողջ թիմի հետ»,- հայտարարել է Սերոնեն The Fight Guys փոդքասթի եթերում։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 2026 թվականի սեպտեմբերին UFC 331 մրցաշարում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին։ Նրա ակտիվում կա 24 հաղթանակ և 3 պարտություն։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար