Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետ Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքը Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել են ԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ին Հնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդ 

Քաղաքացու գրպանին հարվածողները. ովքե՞ր են ծանրացրել հայաստանցիների սոցիալական բեռը

Վերլուծական

Չնայած այն բոլոր խոստումներին և հավաստիացումներին, որ հեղափոխությունից հետո շարքային հպարտ քաղաքացիների կյանքը կբարելավվի՝ վերջին չորս տարիները գալիս են ապացուցելու հակառակը: Ի տարբերություն ՔՊ-ական պաշտոնյաների, որոնց սոցիալական վիճակի բարվոքությունը որևէ կասկած չի հարուցում, վերջիններիս կողմից ընդունված բազմաթիվ որոշումներ ուղղակիորեն հարվածել և հարվածում են քաղաքացիների գրպանին՝ էլ ավելի բարդացնելով նրանց առանց այդ էլ ծանր ֆինանսական դրությունը:

Դիցուք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ պետական այն ծառայողներին, ովքեր չէին համաձայնվում պատվաստվել, պարտադրվում էին ամիսը երկու անգամ սեփական գրպանի հաշվին թեստ անել: Այսինքն՝ պետական ծառայողները, որոնց աշխատավարձը չի բարձրացել, ստիպված էին կամ պատվաստվել, կամ ամսեկան 30 հազար դրամ ծախսել թեստավորման վրա: Սա առողջապահության նախարարության միակ նվերը չէր քաղաքացիներին, որ արձանագրվել է հեղափոխությունից հետո: 2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը: Ի դեպ, խնդիրն առկա է ոչ միայն Երևանում։ Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի անվան պոլիկլինիկա»-ում մի քանի տարի շարունակ գործել է ուրոլոգիական անվճար ծառայություն։ Այն ներառված է եղել, այսպես կոչված, «այլ կաբինետային» ծառայության համակարգում, որի համար պետպատվերի շրջանակներում ֆինանսավորում են ստացել ու անվճար հետազոտվել են հատուկ սոցիալական խմբերում ներառված քաղաքացիները։ Բայց 2020 թ-ի հունվարի 1-ից այն վճարովի է պոլիկլինիկայի բոլոր պացիենտների համար։

Սահմանային շերտում լուսանկարահանումներ իրականացնելու համար «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի առաջարկով սահմանվել է շուրջ 300 հազար դրամի տուգանք:

Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը նույն ԱԺ թեթե ձեռամբ այսուհետ առաջացնում է տուգանք` 30․000 – 50․000 դրամի չափով: Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելն առաջացնում է տուգանք` 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանք` 70․000 – 100․000 դրամի չափով:

Հետ չի մնացել Երևանի քաղաքապետարանը՝ հարվածելով քաղաքացիների գրպանին:  Սվագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Հրաչյա Սարգսյանը որոշել է պատժել նաև աղբը չթույլատրված վայրում նետողներին՝ 300 հազար դրամով:

ԱԺ կողմից ընդունված բալային համակարգի մասին օրենքը նույնպես լրացուցիչ բեռ դարձավ վարորդների համար:

Շրջակա միջավայրի նախարարությունը, որը այդ պահին ղեկավարում էր Ռոմանոս Պետրոսյանը շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։

Դիլիջանի համայնքապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին՝ Վահագն Արսենյանը, ըստ որոշ տեղեկությունների, կտրուկ ՝ շուրջ 40 անգամ բարձրացրել է անշարժ գույքի համար վճարվող հարկը:

ԱԺ թեթե ձեռամբ թանկացավ նաև գույքահարկը` դոմինոյի էֆֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում: Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն էին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի անգործության և ընդունած որոշման արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար պարարտանյութը և թունաքիմիկատները կտրուկ թանկացել են` հասնելով ընդհուպ 20 հազար դրամի:

Ինչպես տեսնում ենք՝ իշխանությունները քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, նրանց հարկային բեռը թեթևացնելու փոխարեն գնում են այլ ճանապարհով՝ վերջիններիս դիտարկելով իբրև իսկական տուգանքի մատերիալ...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ
Ամենադիտված