Հռոմի պապը կայցելի Ղազախստան. ժամկետները հայտնի են
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աշնանը կայցելի Ղազախստան, հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2022 թ. սեպտեմբերի 13-15-ը պետական այցով կժամանի Ղազախստան: Նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII նիստին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վատիկանի մամուլի ծառայությունում հաստատել են տեղեկությունը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար