ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին 

Սարգիս Քլոյանը ՀՔԾ–ում հերքել է այն լուրը, թե իրենք գիտեն իր որդուն սպանողի անուն–ազգանունը

Իրավունք

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ինտերնետային էջում հրապարակվել է հետևյալ հաղորդագրությունը. «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2011թ. դեկտեմբերի 13-ի թիվ 236 համարում հրապարակվել է Սարգիս Քլոյանի հարցազրույցը, որտեղ վերջինս իբր հայտարարել է. «երկու տարի առաջ գնացել եմ հատուկ քննչական ծառայություն, գրավոր գրել եմ, թե ով է իմ որդուն սպանողը, անուն-ազգանունով եմ գրել», «ես գրավոր գրել եմ, ստորագրել եմ, թե ով է սպանել իմ տղային, ու ով է սպանել Տիգրան Խաչատրյանին, ով է հրահանգ տվել: Հրահանգ տվողի անունն էլ եմ գրել, ստորագրել եմ տակը»:

2011թ. դեկտեմբերի 16-ին Սարգիս Քլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ, փաստաբանի մասնակցությամբ ցուցմունք է տվել, որ հիշյալ օրաթերթի լրագրողին հարցազրույց է տվել հեռախոսով և նրան չի ասել, թե Տիգրան Խաչատրյանի մահվան, նրան կյանքից զրկելու հրահանգ տվողի մասին հատուկ քննչական ծառայությունում նախկինում երբևէ ցուցմունք է տվել, հավանաբար լրագրողն իր հայտարարությունը ճիշտ չի ընկալել: Նա իր որդու և Տիգրան Խաչատրյանի մահվան կապակցությամբ եզրահանգում է արել՝ դիտելով Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը:

Նախաքննական մարմինը կիսում է մահացած անձանց հարազատների մտահոգությունը և հավաստում իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ հանցագործության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն՝ հիմնվելով ապացույցների վրա, այլ ոչ թե ասեկոսեների:

Անշուշտ, յուրաքանչյուր ոք ունի կարծիք կազմելու և արտահայտելու իրավունք, ինչը երաշխավորված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, սակայն ինչ-որ հեղինակային ֆիլմի սուբյեկտիվ մեկնաբանությունները Հայաստանի Հանրապետությունում բավարար չեն անձանց հանցավոր ճանաչելու և դատապարտելու համար:

Որպես օրինակ նշենք, որ ըստ Սարգիս Քլոյանի ցուցմունքի, հիշատակված ֆիլմում ՀՀ ՈԶ N զորամասի զինծառայողը հայտարարում է, որ ԿՍ-23 կարաբինից մեկ անգամ «Չերյոմուխա-7» գազային նռնակով կրակել է Գր. Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի բետոնյա եզրաքարին, գազային նռնակը բացվել է ու դրանից արցունքաբեր գազ արտանետվել: Քանի որ Գոռ Քլոյանը մարմնական վնասվածքն ստացել է այդ հատվածում, դրանից ելնելով էլ եզրակացրել է, որ վերջինս մահացու վնասվածքն ստացել է հենց այդ զինծառայողի արձակած կրակոցի հետևանքով, այն դեպքում, երբ նույն ցուցմունքում նշել է, որ որդու մարմնից հանված «Չերյոմուխա-7» գազային նռնակը բացվել ու դրանից գազն արտանետվել է հիվանդանոցում: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ նույն նռնակը երկու անգամ չէր կարող բացվել, հետևաբար, բետոնյա եզրաքարին արձակած վերը նշված կրակոցից Գոռ Քլոյանը չէր կարող ստանալ մահվան պատճառ հանդիսացած վնասվածքը:

Մեկ այլ օրինակ, Սարգիս Քլոյանը նույն ցուցմունքում հայտնել է, թե «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ՀՀ ՈԶ N զորամասի շտաբի պետի օգնականը հայտարարում է, որ ինքն է զինծառայողին հրաման տվել ԿՍ-23 կարաբինից կրակոց արձակել բեռնատար ավտոմեքենայի դիմապակուն, որից հետո ֆիլմի մեկնաբանը նշում է, որ Տիգրան Խաչատրյանը մահացել է այդ նույն վայրում, ուստի տուժողների իրավահաջորդները եկել են այն եզրահանգման, որ հենց այդ կրակոցի հետևանքով է Տիգրան Խաչատրյանը մահացու վնասվածք ստացել:

Փաստորեն, տուժողների իրավահաջորդների եզրահանգումների ու կարծիքների ձևավորման համար էական նշանակություն են ունեցել այդ ֆիլմի հեղինակի սուբյեկտիվ մեկնաբանությունները:

Տուժողների իրավահաջորդներին խորհուրդ ենք տալիս հեղինակային ֆիլմերի հիմնազուրկ մեկնաբանությունների և փողոցային ասեկոսեների հիման վրա եզրահանգումներ անելուց առաջ, նախ դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նախաքննական մարմնից, իսկ զանգվածային անկարգությունների ընթացքում տասն անձանց մահվան կամ վնասվածքներ ստանալու հանգամանքների մասին տեղեկություններ ստանալիս ներկայանալ հատուկ քննչական ծառայություն և հայտնել նախաքննական մարմնին:

Իսկ լրագրողներին կոչ ենք անում և խնդրում լինել աչալուրջ՝ հարցազրույցների ընթացքում ճիշտ ընկալելու և մամուլում հարցազրույցները ճիշտ ներկայացնելու հարցում:

Հաշվի առնելով, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2011թ. դեկտեմբերի 17-ի համարում ներկայացվել են ակնհայտ սուտ տեղեկություններ Սարգիս Քլոյանի հարցաքննության ընթացքի և տևողության վերաբերյալ (կամ հավանաբար լրագրողը կրկին ճիշտ չի ընկալել Սարգիս Քլոյանին), հրապարակում ենք Սարգիս Քլոյանի 2011թ. դեկտեմբերի 16-ի ցուցմունքն ամբողջությամբ՝ հետևությունները թողնելով ընթերցողին»:

Հիշեցնենք, որ վերջերս ԼՈՒՐԵՐ.com–ին տված հարցազրույցում ևս Սարգիս Քոլյանը հայտարարել էր, որ իրենք գիտեն, թե ովքեր են իր որդուն սպանողները և որ ինքն այդ մասին երկու տարի առաջ գրավոր գրել-հայտնել է Հատուկ քննչական ծառայությունում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
Ամենադիտված