Բժիշկը նշել է քաղցկեղի զարգացումը կանխող մթերքը
ԱյլԻմունոլոգ և հեռուստահաղորդավար Անդրեյ Պրոդեուսը Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում նշել է մի մթերք, որի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Հաղորդման թողարկումը հասանելի է ալիքի պաշտոնական կայքում։
Իմունոլոգն ասել է, որ կարմիր լոլիկը կանխում է քաղցկեղի զարգացումը: Ինչպես պարզաբանել է Պրոդեուսը, այս մթերքը պարունակում է լիկոպեն նյութ, որը կանխում է քաղցկեղի բջիջների զարգացումը։
«Ի՞նչ է անում լիկոպինը: Այն կանխում է քաղցկեղի ռիսկերը՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և՛ շագանակագեղձի, և՛ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկերը»,- ասել է մասնագետը։