Միրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասին Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել Նոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի Գալյան Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի Իսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել են Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը Պապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կան Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Մեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է Ջրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից 

Հայաստանում անհրաժեշտ է արմատապես փոխել Սահմանադրությունն ու իրավական համակարգը․ Գևորգ Դանիելյան

Իրավունք

Սահմանադրությունը չէ, այլ ողջ իրավական համակարգն ու իրավական մշակույթն է անհրաժեշտ անչափ սեղմ ժամկետում արմատապես վերափոխել։ Ներկա հայրենական իրավունքը սոսկ սովետական գաղափարախոսության և եվրոպական, հիմնականում խնդրահարույց արժեքների մի անորակ քաղաքական սիմբիոզ է՝ կանխատեսելի կործանարար խմորումներով հանդերձ։ Սա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի համոզմունքն է․

«Իրավական համակարգի և մշակույթի հիմնարար վերափոխումը անխուսափելիորեն ուղեկցվելու է միանգամայն նոր արժեհամակարգով: Անշուշտ, սա սոսկ մերկապարանոց կոչ չէ, այլ իրական աշխատանք կատարելու և արդյունքում համահունչ հայեցակարգային մանիֆեստ մշակելու պատրաստակամություն: Առաջադրվելու են միանգամայն բարձր նշաձողի հավակնող, բայց և արդյունք ապահովող, ոչ թե հռչակագրային ու զուտ զգացմունքային պատրանքներ երաշխավորող ծրագրային հիմնադրույթներ»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում շեշտեց փորձառու իրավաբանը։

Նրա պնդմամբ, գործուն, համազգային ընկալում ստացած ծրագրի պարագայում, անխուսափելիորեն պահանջված կլինեն միայն այն քաղաքական ուժերը, որոնք ի զորու կլինեն իրականացնելու այն։

«Մարդկանց չեք կարող անվերջ սիրաշահելով խաբված պահել, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը, երկրի անվտանգության սպառնալիքները հատել են բոլոր թույլատրելի ու հնարավոր սահմանները, մինչդեռ՝ մենք տեսնում ենք, որ անգամ այս ծանր, ճգնաժամային փուլում կա պետության ողնաշարը ամրացնելու ունակ զորեղ ներուժ: Մի քանի մասնավոր օրինակներ. իրավունքի հիմնադրույթներից Սահմանադրության անփոփոխ հոդվածով ամրագրված «Ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը պարզ սովետական դեմագոգ պոստուլատ է, որպիսին կարող եք գտնել սակավաթիվ երկրների սահմանադրություններում՝ Հյուսիսային Կորեա, Կուբա և այլն: Մինչդեռ՝ հարկ է ամրագրել, որ ժողովուրդը ինքնիշխանության աղբյուր է, ինչն առավել պատասխանատու և բովանդակային մեկնակետ է»,-ընդգծեց Դանիելյանը։

Նրա խոսքով, Հայաստանը հռչակվել է սոցիալական և իրավական, մինչդեռ՝ պետությունը չի կարող միաժամանակ լինել և սոցիալական և իրավական: Արդյունքում՝ իրավունքի գերակայության համատեքստում, իբր իրավահավասարություն ապահովելու նկատառումով պարզապես «իրավաչափորեն» ոտնահարվում են սոցիալապես թույլ  և խոցելի խավերը:

«Եթե Հայաստանը լիներ զուտ սոցիալական, իսկ մեր քաոտիկ ու խնդրահարույց պարագայում հենց այդպես էլ պետք է լինի, ապա կարգելվի բոլոր տեսակի գերշահույթ ապահովող ազարտային և վիճակախաղի գործունեությունը, և այդ ոլորտում մենաշնորհը կհատկացվի, օրինակ՝ պատերազմի զոհերի ընտանիքներին, հաշմանդամներին և այլն: Այսպիսով, խոսքը ոչ թե մեր օրերում շատ հանդիպող հերթական վերացական գաղափարի, այլ կոնկրետ արդյունքներ ապահովող, մարդկանց հոգսերը վերջապես թեթևացնող իրավական համակարգի մասին է: Այ այսպիսի համակարգի դեպքում է, որ «կախարդական փայտիկի» մասին անմիտ թեզերը անվերադարձ կանցնեն պատմության գիրկը»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Արա Ալոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոցՉինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանըՄոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծՊապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպանՉինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարԻ՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ)
Ամենադիտված