Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր 

Երբ են իրավապահները գնալու հանցագործության մասին տասնյակ հաղորդումների հետևից

Վերլուծական

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հանրային դաշտում հնչել են մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնք ոչ այլ ինչ էին, քան հանցագործության մասին հաղորդումներ: Դրանց հեղինակները ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության ներկայացուցիչներն էին, սակայն երկու դեպքում էլ պատկան մարմինները զարմանալիորեն նախընտրել են չտեսնելու և չլսելու տալ այդ մեղադրանքները, ինչը ինքնին բազմաթիվ հարցեր է ծնում:

Դիցուք՝ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մի խումբ աշպատակիցները հանցագորության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն եւ խնդրել են իրենց օգնել: Ըստ աշխատակիցների՝ տնօրեն Տիգրան Համբարձումյանը սպառնացել են իրենց դիմում գրել, եթե ոչ նա իր ձեւերով կանի: Ի դեպ օգոստոսին «Հյանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսության» տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ–ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է:

«Այս իշխանությունների պատճառով մարդիկ կան, որոնք մաքրվում են իրավական գործընթացներից, պետք է սա թույլ չտալ: Ցավոք, ես հիմա արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ լուրջ պրոբլեմներ կարող է իրենք ունենային»,- այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ի՞նչ էր սա, եթե ոչ հանցագործության մասին հաղորդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ են ստեղծում։ Այս մեղադրանքն էլ իր հերթին ուղղված էր ՊԵԿ ղեկավարությանը: Ըստ էության, Սփյուռքից եկող օգնությունը անցնում էր նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակով, առնվազն կազմակերպչական հարցերը այստեղ ևս պատշաճ  լուծում  չեն ստացել, և Սփյուռքի դժգոհությունը Զարեհ Սինանյանից նույնպես փոքր չէ:

Մամուլը նաև գրել էր,  որ Էդուարդ Աղաջանյանը Անդրանիկ Քոչարյանի և Հակոբ Արշակյանի հետ Կառավարության հաշվից կանխիկացրել էին Համահայկական hիմնադրամի 11 միլիոն դոլար գումարը, իբր պատերազմի կարիքների համար, սակայն ոչ ապրանքներն են տեղ հասել, ոչ գումարը կա մինչ օրս։

Բավականին ուշագրավ ուղերձով էր հանդես եկել ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնել էր, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։ Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։  Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործունեության մասին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել: 

ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը նույնպես փաստացի հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, երբ հայտարարել էր, որ իր հրաժարականի հիմքում նաև՝ պետականության դեմ ուղղված քայլերին չմասնակցելու ցանկությունն է: Այսինքն, ըստ Այվազյանի, Նիկոլ Փաշինյանը պետականության դեմ ուղղված քայլեր է իրականացրել:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդունել է, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած՝ այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Այսպիսով, Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  առողջապահության նախարարի դեմ: Ընթացք տրվե՞լ է վարչապետի այս հայտարարությանը, իհարկե, ոչ: 

Նույն Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ  ԱԺ–ում հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ըստ, էության նա, նրանց մեղադրում էր պետական դավաճանության մեջ:

Իշխանության տարբեր շրջանակներ էլ հրապարակային հայտարարում էին, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կարող է այլ երկրի հատուկ ծառայության գործակալ լինել: Բացի այդ, հնչում էին կարծիքներ, որ վերջինս երկրում հեղաշրջում էր նախապատրաստում և դրանով է պայմանավորված իր հրաժարականը: Ի՞նչ է սա, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին: Սակայն, անգամ այս հայտարարությունների հետքերով պատկան մարմինները չգնացին:

Գյումրու ավագանու ՔՊ-ական արդեն նախկին անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը քաղաքապետարանի դեմ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Նրա թիրախում մեկ այլ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն էր, ով բարեհաջող կերպով պատգամավորի մանդատ է պատրաստվում ստանձնել:

Վերը նշված մեղադրանքներից և ոչ մեկը այդպես էլ չարժանացավ պատկան մարմինների ուշադրությանը, չնայած, անշուշտ, այս մեղադրանքները բավական լուրջ են և առնվազն պետք է ուսումնասիրվեին: Հակառակ դեպքում՝ պատկան մարմինների լռությունը ստիպում է մտածել, որ կամ մեղադրանքներն են բացահայտ կեղծ, կամ առկա են ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ և դրանք ընդամենը քաղաքական առևտրի տարրեր են...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ
Ամենադիտված