ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր Կարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները «Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ 

«Մերժված» նախկիններին կրկնօրինակող ՔՊ-ականները՝ օրենքից վեր

Վերլուծական

Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ և իր թիմակիցները որևէ կերպ չեն կրկնելու նախկինների արատավոր բարքերը: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու, ծեծի ենթարկելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու: 

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում՝ Արցախի և արցախցիների նկատմամբ։ Ոմն Արսեն Ավագյան, որը, ըստ ՖԲ֊ում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհակտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, ինչն, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է և մեղադրում է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։

Նախկին  իշխանության ներկայացուցիչները նույնպես ունեին նման սովորություն: Օրինակ՝  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, իր քաղաքական օպոնենտներին սատկած նապաստակ էր անվանում հրապարակավ:

ԱԺ պատգամավոր  Լենա Նազարյանը իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմամբ, որտեղ վերջինս առաջնագծում կանգնած տղաներին կոչ էր անում վերադառնալ և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: 

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: 

Հայհոյանքներով, սակայն, այս պատմությունը չի ավարտվում: Երեկ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը իր Nissan մակնիշի ծառայողական 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Ընդամենը տարիներ առաջ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի օգնականի վարած ավտոմեքենայով էլ վրաերթի էր ենթարկվել 11-ամյա պատանին:

Մամուլը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Պատճառն այն է, որ քաղաքացին ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում էր արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին:

Վեդիում ՔՊ-ի ցուցակը գլխավորած հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը, ըստ էության, նախընտրական շրջանում գնացել էր վա-բանկ` օգտագործելով ձեռքի տակ եղած վերջին խաղաքարտը և ամեն գնով փորձելով ապահովել ՔՊ-ի հաղթանակը: Այս հարցում էլ Սարգսյանին օգնության էր հասել Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն»-ը, որը Վեդու ՏԻՄ ընտրություններում հավաքել էր ամենաքիչ ձայները՝ 3346: Բայց իրավիճակն այնպես էր դասավորվել, որ  ընդդիմադիր Սպարտակ Թաթիկյանը չէր կարող միայնակ դառնալ Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, նա չէր հավաքել 50 %+ ձայն․ դա նշանակում էր, որ առաջին պլան էր մղվում «Վեդեցի Գոջ» մականունը կրող երիտասարդը՝ Գագիկ Հակոբյանը: Մամուլը գրել էր, որ իշխանությունները ամեն ձև փորձել են ճնշում բանեցնել Հակոբյանի վրա, քանի որ վերջինս չէր համաձայնվում աջակցել Սարգսյանին: Նա այդ տեսակետը նաև հայտնել էր իր հրապարակային ելույթում:  Դրանից հետո հայտնի դարձավ, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքում  Հակոբյանին ծեծի են ենթարկվել: Ընդ որում, ինչպես հայտնի դարձավ հետո, «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին»: Այսինքն՝ ոստիկանությունը փորձել է ջրել Գարիկ Սարգսյանի անվան շուրջ հերթական հավանական սկանդալը: 

Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է այն դրվագը, երբ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լկտի հայհոյանքներով ծեծի է ենթարկում քաղաքացուն: Բնականաբար, Գաբրիելյանը այդ քայլի համար չպատժվեց, ավելին՝ դեռ նա էլ ստացել է տուժողի կարգավիճակ: 2013-ին հիշեցնենք, տեղեկություն էր տարածվել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին: 2016 թվականին Միհրան Պողոսյանի թիկնապահը ծեծի էր ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Նույն թվականին Շիրակի մարզի Սարատակ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Միշա Ղրզոյանի որդու` Արթուր Ղրզոյանի կողմից ծեծի ենթարկված կինը` թոշակառու Սվետլանա Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, արդյունք՝ որպես այդպիսին, իհարկե, չեղավ:

Ընդամենը ամիսներ առաջ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Ավելի ուշ մամուլը գրել էր, որ նրանց թվում էին  ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները: 2015 թվականին ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին էր նման հանցանք կատարել՝ կրակ բացելով Պռոշյան փողոցում բնակվող իր ծանոթի ուղղությամբ, ինչի արդյունքում ձերբակալվել էր:

Ինչպես տեսնում ենք՝ նախկինների բարքերը ոչ միայն շարունակվում են, այլև կատարելագործվում են այն հեղափոխական պաշտոնյաների կողմից, ովքեր եկել էին իշխանության այդ բարքերը մերժելով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու
Ամենադիտված