Դավիթ Մանուկյանը մորը 7 միլիոն ռուբլի արժողությամբ շքեղ մեքենա է նվիրել (տեսանյութ)
ԺամանցՀայկական արմատներով ռուս հայտնի հիփ-հոփ արտիստ Դավիթ Մանուկյանը մայրիկին շքեղ մեքենա է նվիրել նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Ավելին, նա մեքենայի գնումը կապել է մանկության տարիներին պատահած հուզիչ պատմության հետ:
Հոբելյարին անակնկալ անելու համար բլոգերը կապել է նրա աչքերն ու տարել դեպի մեքենան։ Ի դեպ, երաժշտի մայրը՝ Աննա Սեյրանովնան, ծննդյան տարեդարձը նշելու է հոկտեմբերի 30-ին. ըստ երևույթին, Դավիթը չի համբերել մինչև կիրակի օրը՝ նվերը տալու համար։ Դեպի մեքենան տանելու ճանապարհին Մանուկյանը մորը հիշեցրել է, որ մանուկ հասակում վերջինս իր համար գնել է կարմիր փոքրիկ խաղալիք մեքենա, իսկ տարիներ անց որոշել է մորը մատուցել նույն անակնկալը՝ «միայն թե մի քանի անգամ ավելի մեծ»։ Սա հենց «մանկության մեքենայի» կրկնօրինակն է՝ Infiniti QX55 քրոսովերը, որի գինը սկսվում է 7 միլիոն ռուբլուց: Միևնույն ժամանակ Դավան ընդգծել է, որ նման նվերը «նվազագույնն է, որ կարող է անել մայրիկի համար»։