Երեք սիմպտոմ, որոնք ցույց են տալիս տղամարդու մոտ սեքսի բացակայությունը
ԱյլՏղամարդը, ով բավականաչափ սեքսով չի զբաղվում, ունենում է դյուրագրգռություն և քնի խանգարում, նա ձգտում է մտերմությունը փոխարինել համեղ, երբեմն ալյուր պարունակող և քաղցր ուտելիքով: Այս ախտանիշները մեկ պատճառ ունեն՝ հորմոնալ ֆոնի խախտում կանոնավոր սեռական կյանքի բացակայության պատճառով։
Այս մասին պատմել է սեքսապաթոլոգ Ալեքսանդրա Միլլերը։ Նրա խոսքով՝ սեքսը բազմաթիվ բուժիչ հատկություններ ունի, ինչի պատճառով էլ դառնում է մի տեսակ «երջանկության հաբ»։ Սեքսը կարևոր է տղամարդու համար, քանի որ այն ունի անալգետիկ ազդեցություն, օգնում է կանխել մրսածությունը, նվազեցնում է ինսուլտի և շաքարախտի ռիսկը։
Առանց մշտական մտերմության տղամարդը կարող է նևրոզ ստանալ, վատ բաներ անել իր և ուրիշների նկատմամբ։ Այս ամենը պայմանավորված է վազոպրեսին հորմոնի սեկրեցիայով. հենց դա է պատասխանատու հաճելի պահերի և ագրեսիայի համար:
Դոպամինը, որը տղամարդը չի ստանում սեքսով չզբաղվելու դեպքում, պետք է փոխարինել համեղ սնունդով։ Ոմանք, հաճույք փնտրելով, սկսում են հետաքրքրվել մոլախաղով կամ թմրանյութերով։
Սեքսը նվազեցնում է սթրեսի հորմոնը և բարելավում քնի որակը։ Առանց մտերմության, թուլացում և խորը քուն չի լինում: