Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Ի պատասխան՝ Քննչական կոմիտեի հերքման պահանջի. պարզաբանումներ

Վերլուծական

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com կայքում հրապարակվել էր «Քննիչների զանգվածային արտահոսք ՔԿ-ից. նրանք չե՞ն ցանկանում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ» վերտառությամբ հոդված, որում անրադարձ էինք կատարել ՔԿ նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո տեղի ունեցող պրոցեսներին և դրանց վերաբերյալ մեր կարծիքն ու գնահատականները հնչեցրել:

Հոդվածին արձագանքել են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ, իսկ հոդվածում առկա մի շարք կետեր էլ պահանջելով հերքել: Քանի որ երբևէ խտրական վերաբերմունք չենք ունեցել և ոչ մի պետական կառույցի հանդեպ, ներկայացնենք, թե՛ ՔԿ-ի կողմից առաջ քաշված հիմնավորումները, թե՛ դրանց վերաբերյալ մեր մեկնաբանությունները:

Եվ այսպես, ըստ ՔԿ-ի՝ «ՀՀ քննչական կոմիտեում հաստիքների առավելագույն քանակը 1277 է, որից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) հաստիքները 925 է և մեր կողմից հրապարակված ժամանակահատվածում աշխատանքից ազատված ինքնավար պաշտոն զբաղեցնող 136 անձանց թիվը չի կազմում  քննիչների ընդհանուր թվի 20 տոկոսը, ինչն անմիջապես հուշում է, որ հրապարակված …Քննչական կոմիտեի աշխատակիցների թիվը 1000-ից անցնում է, ըստ էության Քյարամյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր համակարգից հեռացել է աշխատակիցների 20 տոկոսը, ինչը ուժային կառույցի համար ահռելի մեծ թիվ է կազմում» հատվածը պարունակում է ակնհայտ  ապատեղեկատվություն է»:

Սակայն, կցանկանայինք այստեղ մի փոքր պարզություն մտցնել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՔԿ-ում առկա է քննիչի 100-ից ավել թափուր հաստիք, ինչը, թերևս, նույնպես խոսուն ցուցանիշ է: Հավելենք, որ կառույցից հեռացած քննիչների թվի մեջ, այն է՝ 136 հոգի, ՔԿ-ն չի ներառել հոկտեմբեր ամսին հեռացածներին, իսկ այդ թիվը նույնպես փոքր չէ. միայն հոկտեմբերին ՔԿ-ն լքել է 15 քննիչ: Եթե մեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա կխնդրեինք ՔԿ-ի մեր գործընկերներին պաշտոնապես հրապարակել այս պահի դրությամբ ՔԿ-ում առկա քննիչի թափուր հաստիքների թիվը:

Հաջորդը, ՔԿ-ն պնդում է, որ  «իրականությանը չի համապատասխանում և առնվազն անհասկանալի է նաև «Ակնհայտ է, որ ազատված աշխատակիցները համակարգի հնաբնակներն էին, մասնագիտական առավել բարձր որակներով օժտված կադրերը, որոնց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ կարող է արժենալ» դիտարկումը, քանի որ գրությամբ ներկայացված տվյալները թվային էին, իսկ «հնաբնակ» բնորոշումը տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել անձանց աշխատանքային ստաժը»:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ՔԿ-ում գերակշռում են մասնագիտական բարձր որակներով օժտված քննիչները: Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ իսկ ՔԿ-ն կարո՞ղ է հիմնավորել, որ հեռացած կադրերը հնաբնակներից չէին և մասնագիտական բարձր որակների տեր անձինք չէին: Թերևս, ոչ: Քանի որ այս հարցն էլ նույնպես գտնվում է սուբյեկտիվ ընկալման հարթության մեջ: Մեր տեսանկյունից՝ անգամ, եթե 136 ազատված քննիչից  40-50-ը հնաբնակներից էին, ապա այո՛ , նրանք օժտված էին մասնագիտական բարձր որակներով և, այո՛ , նրանց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ է արժենալու, ինչպես և ցանկացած այլ պետական կառույցի համար, որը լքում են պրոֆեսիոնալ կադրերը:

Հաջորդը, ըստ ՔԿ-ի՝  «իրականության հետ որևէ աղերս չունեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում կադրային արտահոսքին վերաբերող ձևակերպումները»:

Նշենք, որ այդ «ձևակերպումները», որոնք առկա էին մեր հոդվածում, ուղեկցվում էին համապատասխան հղումներով, որոնցից պարզ է դառնում, որ նմանատիպ տեղեկություններ շրջանառվել են մամուլում դեռևս Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Այո, ինքը՝ Քյարամյանը, հրապարակավ հերքել է այդ տեղեկությունները, սակայն դա ավելի քան տրամաբանական է և այդպես էլ պաշտոնյան պետք է վարվեր: Այժմ բերենք այն բոլոր հղումները, որոնցում բարձրաձայնվում է այն նույնը, ինչ նշված էր մեր հոդվածում: Նշված տեղեկությանը անդրադարձել էր Հրապարակը, ևս մեկ հոդված Հրապարակից, որը իր կայքում արտատպել էր Yerevan.today-ը, այդ նույն տեղեկությունը տարածել էր Zham.am-ը, ևս մեկ հոդված այս անգամ արդեն հրապարակված է 168.am-ում: Այսինքն՝ մենք վկայակոչել ենք այն ձևակերպումները, որոնք հայկական լրատվական դաշտում շրջանառվել են դեռ մեկ տարի առաջ, հետևաբար այդ ձևակերպումների հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, առավել ևս այդ ձևակերպումները չեն ներկայացվել իբրև դոգմատիկ ճշմարտություն:

Հաջորդը՝ ՔԿ-ն նշում է, որ «անճշտությունների շարքում  իր տեղն ունի նաև կառավարական առանձնատների հիմնանորոգմանը վերաբերող քրեական գործի մասին դրվագը, որի մասով նախ անհրաժեշտ ենք համարում պատշաճ տեղեկացնել, որ տվյալ քրեական վարույթը կարճվել է օրինական հիմքով, կարճման որոշումը հաստատվել է ՀՀ դատախազության կողմից և բացառապես օրինական հիմքով կարճման այդ որոշումը կայացվել է Արգիշտի Քյարամյանի` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց դեռևս ամիսներ առաջ ու որևէ կերպ չի կապվում նրա պաշտոնավարման ժամանակահատվածի հետ»:

Վերը նշված տեղեկության մասով մեր նյութում նույնպես առկա են եղել պատշաճ հղումներ, դիցուք՝ Yerevan.today-ի նյութը՝ «Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալ տողը՝  Արգիշտի Քյարամյանն է  ի սկզբանե եղել Փաշինյանի առանձնատան նորոգման կոռուպցիոն սկանդալի բացահայտողը՝ որպես ՊՎԾ ղեկավար և այսօր հենց ինքն էլ, իր ձեռամբ, երկու տարի անց փաստացի «ջրել է» ՔԿ-ում քննվող քրգործը՝ արդեն Քննչական կոմիտեի նախագահի կարգավիճակում: Լրատվամիջոցին նույն քննչական կոմիտեն որևէ այլ տեղեկություն չէր տրամադրել՝ պահանջելով բավարարվել այն տեղեկատվությամբ, որ գործը կարճվել է: Նույն նյութը տեղադրվել է նաև 24.news.am կայքում: Alternativ.am կայքը նույնպես հղում է արել Yerevan.today-ին՝ տեղադրելով իր մոտ այդ հոդվածը:

Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել 2020թ. դեկտեմբերի 24-ին, իսկ նախագահ՝ 2021 թվականի հուլիսի 12-ին: Այսինքն՝ անգամ, եթե մի կողմ դնենք «ջրել է իր ձեռամբ» էմոցիոնալ ձևակերպումը, որը առկա է հայկական մեդիա դաշտում, անհերքելի են երկու կարևոր փաստ: Առաջինը՝ սույն սկանդալը բացահայտվել է ՊՎԾ-ում, երբ երբ վերջինիս ղեկավարը հանդիսանում էր Արգիշտի Քյարամյանը, երկրորդը՝ վարույթը կարճվել է այն ժամանակ, երբ Քյարամյանը արդեն իսկ ՔԿ համակարգում էր՝ նախագահի տեղակալի բավական բարձր պաշտոնում: Այնուամենայնիվ, փաստենք, որ սույն տեղեկությունը, որը դիտարկվել է իբրև անճշտություն, նույնպես երկար ժամանակ դեգերում է հայկական լրատվական դաշտում և չի հանդիսանում մեր երևակայության արգասիքը: 

Եվ վերջինը՝ «ՔԿ-ն հարկ է համարել ընդգծել, որ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումների շղթան ամփոփվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` համակարգին չտիրապետելու շարադրանքի տեսքով»: 

Այստեղ նույնպես կարող ենք երկար վիճել, քանի որ այս կամ այն պաշտոնյայի կողմից իր ղեկավարած համակարգին տիրապետելու կամ չտիրապետելու վերաբերյալ գնահատականները սուբյեկտիվ են և հիմնվում են գնահատողի ձեռքի տակ եղած ինֆորմացիայի, նրա փաստերի համադրման ունակությունների և, ընդհանրապես, աշխարհայացքի վրա: ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք հնչեցնելու իր գնահատականը այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության մասին, դա իր իրավունքն է, պաշտոնյայի իրավունքն է՝ պնդել հակառակը, սակայն ցանկալի կլինի, որ առնվազն պաշտոնյաները իրենց աշխատանքի արդյունավետությունը ապացուցեն ոչ թե գեղեցիկ և պաթոսախառն տեքստերով, այլ գործով:

Ի հավելումն վերը նշվածի՝ փաստենք, որ մեր լրատվամիջոցը մշտապես բաց է առողջ քննարկումների համար և երբևէ չի խորշել և չի խորշելու ներկայացնել մեր հոդվածների վերաբերյալ հակառակ կողմի կարծիքը՝ իհարկե ընթերցողին ներկայացնելով նաև մեր մեկնաբանությունը: Վստահ ենք, որ խոսքի ազատությունը, որի մասին այդքան շատ է այսօր խոսվում Նոր Հայաստանում, ենթադրում է հենց այդպիսի քաղաքականության որդեգրում:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված