Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանը Խաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէ Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ Թունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել» Հայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումը ՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերը Խոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին Էդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ «Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանը 

ՔՊ-ում կլանային պայքար է. ինչ «ստորջրյա քարեր» բացահայտեցին վարչության ընտրությունները

Վերլուծական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների ընտրություններից հետո բավական աղմկահարույց սկանդալ ծագեց: Բանն այն է, որ ընտրությունների արդյունքները չեն բավարարել մի շարք ՔՊ-ականների, ովքեր էլ վերահաշվարկի գործընթաց են նախաձեռնել: Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:

Մամուլը միանգամից վարկածներ առաջ քաշեց, որոնցից մեկը այն էր, որ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները, ըստ մամուլի, 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Ինքը՝ Դավոյանը, մամուլի հրապարակումներին արձագանքել է Չերչիլին ցիտելով՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները հերքելով և ԶԼՄ-ին դատական հայցերով սպառնալով:

Մամուլը նաև հայտնում էր, որ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Լենա Նազարյանը ի սկզբանե եղել են սեւ ցուցակում: Այս պատգամավորներին միավորում է այն, որ վերջիններս այսպես ասած՝ սորոսական թևից են և փաստացի վարչության նորընտիր կազմում սորոսականների ներկայությունը անգամ վերահաշվարկից հետո բավական համեստ է լինելու: Արդյո՞ք պատահականություն էր, որ վարչության ընտրություններից անմիջապես հետո սորոսական ՀԿ-ը հայտարարություն տարածեցին մեղադրելով Փաշինյանին ժողովրդավարության ուղղուց շեղվելու մեջ: Եվ արդյոք պատահականություն՞ էր, որ ՔՊ ներսում ընտրությունների բողոքարկման գործընթացը կորդինացրել է Արսեն Թորոսյանը, եւ կայացած վերահաշվարկից հետո հենց ինքն է անցել  վարչության կազմ, իսկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Մաթեւոսյանը դուրս են մնացել ցուցակից: Ըստ էության, այս անգամ էլ գործ ունենք ՔՊ ներսում այսպես կոչված՝ ազգային և սորոսական թևերի բախման հետ և սորոսականների մեծ մասի դուրս մնալը վարչության կազմից հենց դրա մասին է վկայում: Շատերի կարծիքով՝ ՔՊ ազգային «թևի» հետևում Սուրեն Պապիկյանն է, ով հայտնի է որպես ընդգծված հակասորոսական պաշտոնյա և վերջինս իր թիմով հանդերձ ձգտում է հնարավորինս մեկուսացնել սորոսականներին՝ զրկելով նրանց ազդեցության լծակներից: Ընդ որում, այդ գործընթացը սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ, երբ Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ, իսկ մի շարք կարկառուն սորոսականներ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից:  Այս համագումարից եւ ընտրություններից առաջ շատ ակտիվ աշխատանքներ է տարել թե՛ Սուրեն Պապիկյանը, թե՛ նրա ազդեցության տակ գտնվող նախկին մարզպետները, ովքեր այժմ կառավարության անդամներ են` Գնել Սանոսյանը, Համբարձում Մաթեւոսյանը,, Տրդատ Սարգսյանը։

Վերջնահաշվարկից հետո վարչության կազմում տեղ է գտել նաև ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը, ով մեկնաբանելով հավանական կեղծիքների մասին լուրերը, նշել է, որ իր կարծիքով գործ ունենք անփութության հետ: Միևնույն ժամանակ. Փամբուխչյանը չի ցանկացել ոչ հերքել, ոչ էլ հաստատել որ առնվազն տեսականորեն այդ կեղծիքները կարող են տեղի ունեցած լինել: Մեկնաբանություններով է հանդես եկել նաև Փաշինյանի մտերիմ պատգամավոր Վահե Ղալումյանը, ում կարծիքով նույնպես տեղի ունեցածը պարզապես սխալ հաշվարկի արդյունք էր:

Նախորդ վարչության անդամներ Արարատ Միրզոյանը, Արման Բոշյանն այս անգամ վարչության անդամության հայտ չներկայացրին, փոխարենը կրկին թեկնածություն էին ներկայացրել, բայց դուրս մնացին նախորդ ղեկավար մարմնի անդամներ Հակոբ Արշակյանը եւ Մխիթար Հայրապետյանը, Վիլեն Գաբրիելյանը: Վերջինիս թեկնածությանը, ըստ մամուլի, դեմ էր անձամբ Փաշինյանը, իսկ որպես պատճառ նշում են նրա մտերմությունը պաշտպանության նախկին նախարար, մեղադրյալ Դավիթ Տոնոյանի հետ։  Ինչ՞ օրինաչափություն այստեղ կարելի է նկատել: Թե Միրզոյանը, թե Բոշյանը, թե Արշակյանը, թե Հայրապետյանը, թե Գաբրիելյանը և թե անգամ վարչության կազմից դուրս մնացած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսպես ասած՝ քայլած հեղափոխականներից են: Սակայն, նրանք տեղ չեն գտնում վարչության կազմում: Փոխարենը այստեղ տեղավորվում են այսպես ասած՝ ճամբարափոխները:  Դիցուք՝ ՔՊ վարչության անդամ է դարձել Հայկ Կոնջորյանը, ով հեղափոխությունից հետո ճիշտ ժամանակին սահուն ցատկ կատարեց դեպի ՔՊ, ինչպես նաեւ՝ ԲՀԿ երբեմնի գաղափարական հետեւորդ Վահագն Ալեքսանյանը, մի քանի կուսակցություն փոխած Գեւորգ Պապոյանը:

Սակայն, այսքանով ինտրիգները չեն ավարտվում: Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը, ով համարվում է ամենաակտիվ քաղաքական դերակատարներից մեկը, իր հավաքած ձայներով ընդամենը 11-րդն է, դիցուք՝ Վահագն Ալեքսանյանը կամ Գևորգ Պապոյանը իրենց հավաքած ձայներով ավելի առջատար դիրքերում են: Շատերի համար անակնկալ էր Սասուն Միքայելյանի 5-րդ տեղում հայտնվելը, քանի որ վերջինս պատերազմից հետո որոշակի դիստանցիա է պահում Փաշինյանից և ՔՊ-ից, նույնը կարելի է ասել նաև Տիգրան Ավինյանի մասին, ում համար այս վարչության կազմ անցնելը սկզբունքային էր՝ հատկապես Երևանի քաղաքապետի գալիք ընտրությունների ֆոնին:

Ուշագրավ է, որ ՔՊ վարչության նախորդ կազմը 21 հոգանոց էր, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրճատվեց, քանի որ նա պատերազմից հետո ակնհայտորեն կրճատել է նաեւ վստահելիների շրջանակը: Գուցե հենց դա գիտակցելով էլ Փաշինյանը որոշել է դեմ գնալ իր սկզբունքներին և ինքն է վերցրել ՔՊ վարչության նախագահի պաշտոնը՝ չվստահելով ոչ այսպես ասած՝ սորոսական, ոչ ազգային թևերին: 2018-ին Փաշինյանը պնդում էր, որ չի ցանկանում և չի տեսնում որևէ հիմք վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը մտափոխվել է և հետ է կանգնել չորս տարի առաջ հնչեցրած իր իսկ խոսքերից և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանության ներսում տարբեր կլանների մեջ բավականին լուրջ պայքար է գնում տարբեր ռեսուրսների համար՝ վարչական, ֆինանսական եւ այլն: Վարչության վերջին ընտրությունները ավելի քան ամրապնդեցին այդ վարկածի կենսունակությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգում
Ամենադիտված