Սոնա Եսայանի` 40.000 դոլար արժողությամբ ավտոմեքենան ու 1.000 դոլար արժողությամբ համարանիշը
ԱյլՊարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ, դերասան Գրիգը ներկա ժամանակներում ամենահայտնի և ամենաքննարկվող զույգերից մեկն են: Նրանք իրենց հետևորդների հետաքրքրությունն ապահովելու համար ամեն գնով տարատեսակ հրապարակումներ են անում, գրում է Starnews.am-ը:
Երգչուհի Սոնան երեկ հրապարակել է տեսանյութ` ցույց տալով իր թանկարժեք ավտոմեքենան, որն արժե 40.000 ԱՄՆ դոլար: Դե իսկ պետհամարանիշը`1000 դոլար: Սոնան տեսանյութին կից գրել է, որ ավտոմեքենան ինքն իրեն նվեր է արել: Այստեղից հարց է ծագում` որտեղից Սոնային այնքան գումար, որ ինքն իրեն այդչափ թանկարժեք ավտոմեքենա նվիրել թույլ տա: