Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. Խաչատրյան Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են 

Հայկակ Արշամյանի համահայկական տապալումը. ինչո՞վ է նա ներկայանալու թելեթոնին

Վերլուծական
2018 թվականի սեպտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը և հանրությանը վստահեցնում էին, որ այդ նշանակումով հիմնադրամի պատմության մեջ նոր էջ է բացվելու: Նոր էջ իսկապես բացվեց, սակայն, թե որքանով է այդ էջը հիմնադրամի պատմության մեջ հիշվելու որպես պատմական՝ դժվար է ասել,  թերևս՝ պատմական ձախողված և պատմական  սկանդալային:
 
Մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80 %-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։
 
Միայն բարձրացված մեծ աղմուկից հետո կառավարությունը ստիպված եղավ հաստատել, որ 52 մլրդ դրամ գումար փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության տնօրինության տակ։ Փաստացի խոսքը հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին է: Իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հենց հիմնադրամի կանոնադրության համապատասխան կարող են կատարվել վճարումներ և մատուցվել ծառայություններ: Իսկ այն փաստը, որ հիմնադրամի հաշվեկշռում եղած գումարը նվիրաբերվել է կառավարությանը, այդ արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն` հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Սակայն, հիմնադրանի տնօրեն Հայկակ Արշամյանը այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ուներ։
 
Կար ժամանակ, երբ հիմնադրամն Արցախում, Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ էր կատարում՝ դպրոցներ, ճանապարհներ էր կառուցում, սակայն այդ ժամանակները, ինչպես հասկանում ենք, անցել են և այսօր Արշամյանի ղեկավարած հիմնադրամը զբաղված է դիցուք՝ հետևյալ խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, հիմնադրամը  հայտարարել է, թե ինչ «հուժկու» օգնություն է պատրաստվում տրամադրել Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով` առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Այսինքն, ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրինության, աշխարհից կտրված, թուրքի նշանառության տակ ապրող, էլեմենտար կենցաղային կարիքների բավարարման հետ լուրջ խնդիրներ ունեցող Շուռնուխում, Խոզնավարում, Դավիթ Բեկում կամ Ճակատենում գլխավոր խնդիրն արևային ջրատաքացուցիչների բացակայությունն է:

Արշամյանը նաև հայտարարում էր, որ իր ղեկավարած հիմնադրամի նպատակն է լինելու համահայկական բյուջեի ձևավորումը, վստահաբար կարող ենք փաստել, որ այդ նպատակին հասնելուց Արշամյանը դեռ շատ հեռու է:

Մամուլը այս ընթացքում նաև գրեց ռուսաստանաբնակ գործարարների բոյկոտի մասին, որոնք հրաժարվում էին իրենց քսակները բանալ Արշամյանի ղեկավարած հիմնադրամի առջև: Ինքը` Արշամյանը, իհարկե, հերքեց այդ լուրը, սակայն, ինչպես ասում են, չկա ծուխ` առանց կրակի:

Ավելին`  «Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը, առաջարկ է եղել կանոնադրությունից հանելու «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, ինչին ընդդիմացել է Բեգլարյանը և փոփոխությունները չեն կատարվել։

Ընդամենը մի քանի օրից տեղի է ունենալու «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ամենամյա թելեթոնը: Չորս տարի առաջ Հայկակ Արշամյանը հայտարարում էր, որ իր նպատակն է Հայաստանը դարձնել բոլորիս երազած երկիրը, դժվար թե Արշամյանի երազած երկիրը լիներ այն Հայաստանը, որում այսօր բոլորս ապրում ենք, համահայկական ներուժը ժողովել այդպես էլ չստացվեց, փոխարենը` Հայկակ Արշամյանը չորս տարիների ընթացքում հաջողեց արձանագրել համահայակական ֆիասկո....

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների
Ամենադիտված