«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա «Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին 

Գեղամ Գևորգյանը «չի նկատում» հին ու նոր օլիգարխների չարաշահումներն ու խախտումները

Վերլուծական

Վերջին օրերին ՄՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում, նրա ղեկավարած կառույցը հանդես է գալիս ռելիզներով, որոնցում տեղեկացնում է հանրությանը, որ տուգանվել է այս կամ այն ՍՊԸ-ն: Բացառությամբ Հայփոստի և Օնեքսի, մնացած բոլոր ՍՊԸ-ները, մեղմ ասած, հանրությանը այնքան էլ լավ ծանոթ չեն: Մինչդեռ այդ նույն հանրությունը տեղյակ է շատ ավելի շատ կասկածելի գործարքների մեջ թաթախված ընկերությունների գործունեությունից և պոտենցիալ խախտումներից, որոնք նաև մամուլում են լուսաբանվել: Մինչդեռ Գեղամ Գևորգյանը շարունակում է համառորեն դրանք չնկատելու տալ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես երևում է, այնքան էլ չի հաջողում մենաշնորհների և հակամրցակցային վարքի դեմ իր ծավալած պայքարում: Ամիսներ առաջ պարզվել է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ըստ ՏՄՊՊՀ-ի, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է:  Ավելին՝ հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով հանձնաժողովի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ: Ինչպես երևում է` ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին չի հաջողվում սանձել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, ով, հիշեցնենք, նաև «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է, իսկ մամուլը համառորեն պնդում է, որ վերջինս բավական սերտ կապեր ունի ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: 

Շաբաթներ առաջ կառավարության նիստից անմիջապես հետո ուշագրավ բացահայտմամբ հանդես եկավ ՄՊՀ նախագահը: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ կարագի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում «Ալեքս հոլդինգը»: Ում համար է սա բացահայտում՝ դժվար է ասել, քանի որ «Ալեքս հոլդինգը» գերիշխող դիրք զբաղեցնում էր թե մինչև հեղափոխությունը, թե հեղափոխությունից հետո: Այլ բան է, թե ինչու են իշխանությունները այսօր հրապարակային այդ մասին հիշում` կարծես հանդիմանելով գործարար Սամվել Ալեքսանյանին կամ որոշակի մեսիջ հղելով նրան: Սակայն, ուշագրավը ոչ թե բացահայտումն էր, այլ այն, որ դրանից հետո որևէ գործողություն չհետևեց:

Կառույցը  դեռևս չի պարզել, թե ինչպես ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաները քաղաքացիների գրպանի հաշվին միլիարդներ վաստակեցին՝ հսկայական թվեր և գներ կրակելով: Երբ ավիատոմսերի գները մեկ օրում հասան իրենց պիկին, կառույցը նույնպես չփորձեց հասկանալ պատճառը, չնայած եղան բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ:

Բանանի շուկայում երկար ժամանակ ընթացող սուգումները նույնպես որևէ լուրջ արդյունք չտվեցին: Սակայն, իշխանությունները հայտարարում են, որ շուկան կարողացել են մաքրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մենաշնորհից: «Քեթրին Գրուպ»-ին փոխկապակցված մեկ այլ՝ «Ֆրուտ Վորլդ» ընկերությունը, շարունակում է իր գործունեությունը բանանի շուկայում: Բանան ներկրողների ցանկում շարունակում է գործել նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին պատկանող «Ակնաձոր» ընկերությունը:    Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել
Ամենադիտված