ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 

«Սորոսականները»՝ ընդդեմ Վահե Ղազարյանի

Վերլուծական

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները Հայաստանում սորոսական համարվող ուժերն էին, որոնք հանդես էին գալիս Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով և ընդդեմ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի: 

Զարմանալի չէ, որ Քրիստինե Գրիգորյանը, ով սորոսական շրջանակների հետ բավական մտերիմ կապեր ունի, այսչափ օպերատիվ է արձագանքում յուրայինների դեմ ոստիկանության կողմից կատարված գործողություններին: Ամիսներ առաջ, երբ Երևանում բողոքի զանգվածային ակցիաներ էին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման և գրեթե յուրաքանչյուր օր 100-ից ավել բերման ենթարկվածներ էին լինում, ՄԻՊ-ը լռում էր: Քրիստինե Գրիգորյանը լուռ էր նաև, երբ Եռաբլուրում իրենից 1 մետր հեռավորության վրա կարմիր բերետավորները ասֆալտին էին փռում զոհված զինծառայողների մայրերին: Իսկ այժմ, Գրիգորյանը արթնացել է, սակայն, արդյոք վերջինիս արթնանալու հիմքերը շատ ավելի խորը չեն, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Բանն այն է, որ գաղտնիք չէ՝ սորոսական շրջանակները հեղափոխությունից հետո ցանկանում էին իրենցով անել ուժային համակարգը և այդ համակարգի ղեկավարներ կարգել սորոսականների «քիմքին» առավել հաճո անձանց: Չնայած նրան, որ ուժային համակարգի ղեկավար կազմում ռոտացիան բավական հաճախակի երևույթ է, հաճախ էին փոխվում օրինակ՝ քննչական կոմիտեի կամ ԱԱԾ պետերը, այնուամենայնիվ ոստիկանապետի մասով Փաշինյանը փոքր ինչ առավել պահպանողական է: Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին ոստիկանապետ է նշանակվել Փաշինյանի դասընկեր Վահե Ղազարյանը և բնական է, որ սորոսական շրջանակները ցանկանում են փոխարինել Ղազարյանին՝ իրենց համար առավել ընդունելի և սորոսական չափանիշներին համապատասխան ոստիկանապետով: Այս տեսանկյունից ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի այսօրվա օպերատիվ արձագանքը բավական հետաքրքիր երանգ է ստանում: Միևնույն ժամանակ նշենք, որ մաքսիմալ ռեֆորմը, որին կարողացան հասնել սորոսականները ոստիկանական համակարգում, դա պարեկային ծառայության ներդրումն էր: Գաղտնիք չէ, որ ՊԾ ներդրման հիմնական լոբբիստները հենց սորոսական շրջանակներն էին: Նիկոլ Փաշինյանը վերջին կես տարվա ընթացում 4 խորհրդակցություն է հրավիրել այս հարցով, որտեղ ուժային կառույցների հետ նույն սեղանի շուրջ մշտապես հայտնվում էին  սորոսական ակտիվիստներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը:

Սակայն, Փաշինյանը շատ լավ գիտակցում է, թե ինչ հավանական ռիսկեր է իր մեջ պարունակում ոստիկանությունը սորոսականներին «հանձնելը»: Ուժային կառույցները և մասնավորապես ոստիկանական համակարգը հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի և օրվա իշխանությունների գլխավոր հենարաններից մեկը, եթե չասենք՝ գլխավորը: Եվ բնական է, որ Փաշինյանը դեռ դիմադրում է սորոսականների նկրտումներին՝ նախընտրելով համակարգը թողնել իր դասընկեր Վահե Ղազարյանի՝ իր համար առավել վստահելի ձեռքերում: Նա շատ լավ գիտակցում է, որ  պայմանական սորոսականները, ստանալով հասանելիություն այնպիսի գործիքակազմի հանդեպ, որով կարող են դյուրությամբ ստեղծել «պետություն պետության մեջ»,  հարկ եղած դեպքում ասպարեզից կարող են հեռացնել իրեն, եթե գումարենք նաեւ նրանց խորհրդարանական ավելի քան 20 պատգամավորներին, տեղեկատվական քարոզչական եւ ֆինանսական ռեսուրսները։ Դա է պատճառը, որ չնայած սորոսականների համառ ջանքերի և պարբերաբար տեղի ունեցող «կսմիթներին»՝ Փաշինյանը դեռ ձեռնպահ է մնում ոստիկանապետի ֆիգուրը այլ ֆիգուրով փոխարինելուց, սակայն, թե որքան կհաջողվի Փաշինյանին դիմադրել՝ ցույց կտա ժամանակը: Մեր ունեցած տեղեկություններով՝ սորոսականները չեն պատրաստվում հանձնվել և ոստիկանապետին վարկաբեկող մի շարք գործողություններ են նախապատրաստել, որպեսզի անեն ամեն բան վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից
Ամենադիտված