ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 

Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Արմավիրի «ներքին խոհանոցում»

Վերլուծական

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ իր թիմի ներսում, ի տարբերություն նախկինում իշխող կուսակցության, որևէ պառակտում, այսպես ասած` թևեր կամ թիմեր չկան և չեն կարող լինել: Սակայն, հեղափոխությունից գրեթե հինգ տարի անց կարող ենք փաստել, որ Փաշինյանը փոքր-ինչ սխալվել է իր կանխատեսումներում, ՔՊ-ում առկա են բազմաթիվ թևեր, որոնք չեն խորշում պայքարել իշխանության հավելյալ լծակների համար:

Դիցուք՝ Արմավիրի մարզում ՔՊ-ի մի թևը գլխավորում է Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը: Նա, կարելի է ասել, հնաբնակներից է և 2018-ից մինչ այս պահը շարունակում  է պաշտոնավարել: Տարիներ առաջ մամուլը գրում էր, որ լարված էին Խուդաթյանի և այն ժամանակ դեռ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հարաբերությունները: Արմավիրի մարզպետը և քաղաքապետը նույնիսկ առանձին-առանձին էին ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Նրանք միմյանց մեղադրում էին անգործության և իրավիճակին չտիրապետելու մեջ։

Համբարձում Մաթևոսյանը, հեռանալով մարզպետի պաշտոնից, մարզից․ սակայն դեռևս չի հեռացել և այստեղ պահպանում է իր ազդեցության գոտիները: Վերջինիս դիրքերը փոքր-ինչ թուլացան այն բանից հետո, երբ Մաթևոսյանը ՔՊ վարչության ընտրություններից հետո կայացած վերահաշվարկի արդյունքում դուրս մնաց վարչության կազմից, սակայն Արմավիրում նա շարունակում է պահպանել ազդեցության լծակները: Մամուլը բազմիցս էր գրել այն մասին, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիսանում է Արարատ Միրզոյանի մտերիմը և հենց նրա բարձր հովանու ներքո էլ ստացել է մարզպետի պաշտոնը:

Մարզում ՔՊ-ի մյուս թևը գլխավորում է հնաբնակներից ևս մեկը՝ Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը: ԽԾԲ-ի դեմ պայքար հայտարարած քաղաքապետը, ով պետք է վերացներ նման բարքերը, համայնքից որոշում է կայացնում, որով 306240 դրամով հողամաս է վաճառվել մի քաղաքացու, ով գրանցված է այն նույն հասցեում, ինչ 2012-ին Էջմիածնի ավագանու անդամ հանդիսացող անձը:

Դիանա Գասպարյանն էլ ավելի հեռուն է գնացել և ցանկանում է ընտրվել համայնքների միության նախագահ, բնականաբար, հավելյալ լծակներ ձեռք բերելու նպատակով: Այս տարվա մայիսի 24-ին, միության ընդհանուր ժողովին ՔՊ-ական համայնքապետերը մասնակցելու էին եկել, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուին ընտրեին՝ որպես միության նախագահ, բայց, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չէր համապատասխանում կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին։ Գասպարյանը, ի դեպ, քննարկմանն ակտիվ ելույթ ունեցողներից ու գործող կանոնադրության դեմ արտահայտվողներից էր։ Մամուլի տեղեկություններով՝ ժամկետների խախտմամբ ու ուշացումով, կանոնադրության մեջ փոփոխություններ անելու առաջարկներով Արտաշատի քաղաքապետն էր հանդես եկել։ Փոփոխությունը, սակայն, ձայների ոչ բավարար լինելու պատճառով (29 համայնքապետ էր կողմ) չանցավ, միության ղեկավարի ընտրությունն էլ հետաձգվեց։ Սակայն, Գասպարյանը, դժվար թե, հրաժարվի իր մտքից:

Արմավիրում ՔՊ-ի մյուս թևը գլխավորում է Վահրամ Խաչատրյանը՝ Մեծամորի համայնքապետը:  2018-ի իշխանափոխության օրերին Վահրամ Խաչատրյանը առաջիններից էր, որ փոխեց նաեւ կուսակցական պատկանելիությունը՝ իր տեղն ու դերը, նաեւ զարգացման հեռանկարը՝ ապահովելով կրկին իշխող, բայց տրամագծորեն այլ գաղափարախոսություն դավանող կուսակցության մեջ: 2021 թվականի  հունիսի 29-ին Վահրամ Խաչատրյանը նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ: Նոյեմբերի 2-ին էլ նշանակվեց Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Այսպիսով, տեսնում ենք, որ Արմավիրում պայքարը ընթանում է հիմնականում հնաբնակ ՔՊ-ականների միջև և գուցե այստեղ այդ պայքարը այնքան ցայտուն չէ, ինչպես մյուս մարզերում, սակայն այստեղ էլ ՔՊ-ին չի հաջողվել զերծ մնալ հեղափոխականներին ոչ հարիր նման երևույթներից...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից
Ամենադիտված