ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 

Ով է առավել մեծ հարված հասցրել քաղաքացիների գրպանին

Վերլուծական

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր նախկին իշխանություններին մեղադրում քաղաքացիներին տուգանքի և հարկման մատերիալ սարքելու և վերջիններիս գրպանը մտնելու մեջ: Փորձել ենք վերլուծել և հասկանալ, թե որքանով էր քաղաքացին տուգանքի և հարկման մատերիալ նախկինում և հիմա՝ հեղափոխությունից հետո:

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տնտեսական մեխանիզմները ներդրվել են 1986 թվականին: Այդ տարի ընդունվեց «Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով ժողովրդական տնտեսությանը պատճառված վնասի պայմանական հաշվարկման մասին» որոշումը, որը կանոնակագում էր ԽՍՀՄ բնապահպանական օրենսդրության ախտման հետևանքով տնտեսությանը հասցված վնասը:  Այսինքն՝ ներդրվեց բնապահպանական հարկը:  

2005 թվականի տվյալներով նախարարության վերահսկողության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ՀՀ պետական բյուջեով նախատեսված վճարների գանձման առաջադրանքը կատարվել էր դեռևս հոկտեմբեր ամսին: Հաշվետու տարվա կտրվածքով մուտքերի ընդհանուր ծավալը կազմել էր 2830.5 մլն. դրամ կամ 838.9 մլն. դրամով ավելի, քան ծրագրավորված էր հաշվետու տարվա համար:

2004-ին ամբողջովին ձևավորվեց բնակավայրերի հողի հարկման բազան:

2010 թվականին հարկային մուտքերը կազմել էին 370 մլրդ դրամ, որը մոտ 32 մլրդ դրամով (կամ 9,8%) ավել էր նախորդ տարվա համեմատ: 

2013-ը, առանց չափազանցնելու, հերթական շոկային թերապիան էր հայկական բիզնեսի համար: Բանն այն է, որ իշխանությունները սովորաբար կարեւոր օրենսդրական փոփոխությունները կատարում են տարեվերջին: Այսպես` 2012-ի տարեվերջից արագացված տեմպերով ներդրված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայաստանյան ընկերությունները 2013-ը դիմավորեցին խաղի առնվազն 16 նոր կանոններով: Դրա ապացույցներից է, մասնավորապես, ատամնաբույժների կողմից վճարվող արտոնագրային վճարների էական բարձրացումը, ինչը էապես կխոչընդոտեր տվյալ ոլորտին: Իր դժգոհությունը նոր օրենսդրությունից հայտնել էր նաեւ ՏՏ-ոլորտը, որտեղ, մասնավորապես, ավելացել էր հարկային բեռը բարձր աշխատավարձերի վրա, որոնցով ոլորտն առանձնանում է տնտեսության մյուս ճյուղերից:

2013 թվականին հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական՝ եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե էր մուտքագրվել շուրջ 332.7 մլրդ դրամ: Այդ ընթացքում ներդրվեց նաև մեկ նոր հարկատեսակ`շրջանառության հարկը, որի գծով հաշվետու տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե էր մուտքագրվել շուրջ 15.2 մլրդ դրամ:

2014-ին թանկացավ էլեկտրաէներգիան 10 տոկոսով կամ 3,85 դրամով, ինչը զգալի հարված էր քաղաքացիների գրպանին:

2016-ին ներդրվեց այսպես ասած՝ 1000 դրամների հարկը, որը ուղղվում էր զինծառայողների ապահովագրության ֆոնդին:

2017-ին ուժի մեջ մտավ նոր հարկային օրենսգիրքը և մասնավորապես, ծխախոտի և օղու արտադրանքի դրույքաչափերը համապատասխանեցվեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել էր նման պարտավորություն: Արդյունքում ունեցանք ակցիզային հարկի ավելացում:

2017-ին թանկացավ նաև խմելու ջուրը, այն էլ միանգամից 14 դրամով՝ հասնելով 180 դրամի:

2018-ից հետո Հայաստանում ավելացվել է մաքսատուրքի չափը, գույքահարկը, բնապահպանական հարկը, ներդրվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը հետագայում վեր է ածվելու հարկման նոր գործիքակազմի, 20 դրամով թանկացել է խմելու ջուրը, գազը թանկացել է 4 տոկոսով, էլեկտրաէներգիան թանկացել է միջինը 4,7 դրամով

Բացի այդ

Վարորդներին կտուգանեն բալային համակարգով: 

Հանրային վայրում ծխելու համար սահմանվել է տուգանք: 

Առանց թույլտվության հրավառություն կազմակերպելը նույնպես այսուհետ տուգանվելու է: 

Մեկ համարանիշով երթևեկելը նույնպես տուգանվում է Նոր Հայաստանում: 

Աղբը այրելը կարող է քաղաքացու վրա մինչև 800 հազար նստել: 

ԱԺ թեթե ձեռամբ թանկացավ նաև գույքահարկը` դոմինոյի էֆֆեկտով թանկացումներ առաջացնելով նաև մյուս ոլորտներում: 

Պահեստազորի այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցի զինվորական վարժանքներին, 20 հազար դրամի փոխարեն կտուգանվեն 30 հազար դրամով:

Հարկային օրենսգրքի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու արդյունքում թանկացել է ակցիազային հարկը և առաջին անհրաժեշտության ապրանքները: 

Առանց կատալիզատորի մեքենա վարողները նույնպես տուգանքի մատերիալ են դարձել: 

Ձմեռային անվադողեր չունենալու համար սահմանվել է 20 հազար դրամ տուգանք:

Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը նույն ԱԺ թեթե ձեռամբ այսուհետ առաջացնում է տուգանք` 30․000 – 50․000 դրամի չափով: Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելն առաջացնում է տուգանք` 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանք` 70․000 – 100․000 դրամի չափով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից
Ամենադիտված