20-ամյա աղջիկը մահացել է բուռն սեքսից հետո
ԱյլՌԴ Եկատերինբուրգում խանութի 20-ամյա աշխատակցուհին մահացել է գործընկերոջ հետ սեքսով զբաղվելուց հետո։ Այս մասին հայտնում է «КП-Екатеринбург»-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 4-ի երեկոյան։ Այդ օրը նրա մոտ է եկել 21-ամյա տղան, ում աղջիկը հանդիպել էր աշնանը աշխատանքի վայրում։ Զույգը սեռական հարաբերություն է ունեցել, որից հետո աղջիկը գնացել է զուգարան, որտեղ կորցրել է գիտակցությունը։
Երիտասարդը շտապօգնություն է կանչել, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Տեղեկությունը հաստատել են ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մարզային վարչությունում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Եկատերինբուրգի 20-ամյա բնակչուհու մահվան փաստով ընթացակարգային ստուգում է իրականացվում։ Մահվան պատճառը կպարզի դատաքննիչը։