Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի, պարեկներ Գոռ Խանբեկյանի և Վահե Հակոբյանի հետ ծառայություն կատարելիս են լինում Վազգեն Սարգսյան փողոցում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացիներ ու հայտնում, որ փողոցին հարակից այգում մի կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկները վաշտի հրամանատարի հետ մոտենում են նշված վայր, որտեղ արդեն այդ կնոջը մի քանի քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերում նույն վայրում ծառայություն կատարող նույն վաշտի պարեկներ Արգամ Կիրակոսյանն ու Էմիլ Նուրիջանյանը։
Պարեկներն իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից դուրս են բերում անհրաժեշտ դեղամիջոցները և օգնություն ցուցաբերում մոտ 30-35 տարեկան կնոջը, ապա ահազանգում են 1-03, ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերում կնոջը։