Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք
ՀասարակությունՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 02։44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորաշեն թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել փոսը, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել շենքի համար փորված հիմքի փոսը (մոտ 2 մ խորությամբ)․ տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք: