Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների մասնակի չեղարկումն անվանել է «մոլորեցնող»
Աշխարհ
Սիրիայի ԱԳՆ-ն «մոլորեցնող» է որակել Միացյալ Նահանգների իշխանությունների՝ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մասամբ հանելու որոշումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ամերիկյան վարչակազմի ապակողմնորոշիչ որոշումը՝ մասնակի և ժամանակավորապես սառեցնելու որոշ [պատժամիջոցներ], <...> նախորդ ցուցադրական որոշումների կրկնօրինակն է», - ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ի սահմանափակումները երկրի նկատմամբ դարձել են «միակողմանի, հարկադրական և մահացու» միջոցներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն