Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի ռեստորաններում արգելվել է անհանգստացնել անցորդներին
ԱշխարհՖրանսիայի հարավի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Մոնպելյեի իշխանություններն արգելել են տեղի ռեստորանների, սրճարանների և խանութների աշխատակիցներին անհանգստացնել անցորդներին՝ փողոցում նրանց չմոտենալ։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի հասարակական խաղաղության գծով փոխղեկավար Սեբաստիեն Քոթի ուղերձը։
«Այս պրակտիկան (փողոցում մարդկանց ակտիվորեն հաստատություն հրավիրելը) խախտում է հասարակական կարգը։ Քաղաքապետի պարտականությունն է իր լիազորությունների սահմաններում ոստիկանների օգնությամբ միջամտել ստեղծված իրավիճակին»,- ասել է Քոթը։
Հասարակական սննդի օբյեկտներին և խանութներին սպառնում է վարչական տույժ, եթե այս ձևով այցելուներ ներգրավելու պրակտիկան շարունակվի։
Հոկտեմբերի առաջին կեսին ֆրանսիական Franceinfo ռադիոկայանը, վկայակոչելով Altares գործակալության տվյալները, հայտարարեց 2022 թվականի ամռանը Ֆրանսիայում գրեթե 9 հազար ձեռնարկությունների սնանկացման մասին, ինչը ռեկորդային թիվ էր վերջին 25 տարիների ընթացքում։