Թուրքիայի համալսարանները կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի․ Էրդողանը զոհերի նոր թիվ է հայտնել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր, ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է զոհերի նոր թվի մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 043-ի, իսկ վիրավորների թիվը՝ 80097-ի։
Էրդողանը տեղեկացրել է, որ երկրում գործող բոլոր համալսարաններն անցնելու են հեռավար ուսուցման ռեժիմի, իսկ համալսարաններին պատկանող կացարանները տրվելու են աղետից տուժածներին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու