Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում և զարգանում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառության․ Մատվիենկո
ԱշխարհՌուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում և զարգանում են բոլոր ուղղություններով՝ առանց բացառության, փետրվարի 13-ին հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի Մեջիլիս) ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Վերին պալատի խոսնակը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի՝ 2022 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո։
«Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները մշտական երկխոսության մեջ են, և նրանց շփումն առանձնանում է վստահության, փոխըմբռնման բարձր աստիճանով, ինչը շատ արժե աշխարհաքաղաքական ներկայիս բարդ ժամանակաշրջանում։ Երկու երկրների միջև կապերն ամրապնդվում են նաև միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է Մատվիենկոն։