Թուրքիան հրաժարվել է ընդունել ֆիլիպինցի փրկարարներին
ԱշխարհԹուրքական իշխանությունները երկրաշարժից հետո հրաժարվել են օգնություն ստանալ ֆիլիպինցի փրկարարներից, Inquirer-ին տված հարցազրույցում ասել է ասիական երկրի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Բերնարդո Ռաֆայելիտո Ալեխանդրոն։ Նրա խոսքով, Անկարան իր որոշումը բացատրել է նրանով, որ այժմ ողջ մնացածներին գտնելու հնարավորություն գործնականում չկա։
«Տեղեկություն ենք ստացել, որ Թուրքիայի կառավարությունը չի ընդունելու մեր փրկարարների երկրորդ խմբին։ <...> Մեզ տեղեկացրին, որ փրկության ժամանակն արդեն անցել է, և ողջ մնացածներ գրեթե չկան»,- ասել է Ալեխանդրոն։
Միաժամանակ հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ֆիլիպիններից 82 փրկարարներ շարունակում են կամավոր հիմունքներով աշխատանքներ իրականացնել Թուրքիայում։