Բայդենը հայտարարել է, որ մտադիր է զրուցել Սի Ծինփինի հետ
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում զրուցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 16-ի երեկոյան Բայդենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի երկնքում խոցված թռչող օբյեկտների վերաբերյալ։
«Անհամբեր սպասում եմ Սի Ծինփինի հետ զրույցին։ Հուսով եմ՝ մենք կհասնենք դրան»,- իր խոսքում ասել է Բայդենը: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է մրցակցել Պեկինի հետ, բայց ոչ հակամարտել։
Փետրվարի 5-ին ԱՄՆ զինվորականները խոցել են ՉԺՀ-ին պատկանող օդապարիկը, որը մի քանի օր սավառնում էր ԱՄՆ-ի տարածքի վրա։